11:54 01.03.2019
Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից՝ ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն, թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիա»-ն:
Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն, անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող է հաջողությամբ պսակվել։
«Ես կարծում եմ, որ հարցը կլուծվի, եթե իշխանությունները ևս համարժեք մոտեցում ցուցաբերեն։ Գործընթացը սկսվել է 1996-ին, սակայն վերջը չի երևում։ Հատկապես դժվար լուծում է սպասվում Դավիթ Գարեջիի համալիրի (հուշարձանի նկատմամբ հավակնություններ ունի նաև Ադրբեջանը, խմբ.) հարցում»,- ասում է նա։
«Սալոմե Զուրաբիշվիլին չունի որևէ վերահսկող գործիք, համապատասխան լիազորություն, հետևաբար նա կարող է սահմանափակվել միայն հայտարարություններով և ոչ գործով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Զուրաբիշվիլիի հայտարարությունները այս կերպ է մեկնաբանում քաղաքագետ, Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) դասախոս Թոռնիկե Շարաշանիձեն։
Նրա խոսքով, դժվար է դելիմիտացիայի հարցով առաջընթաց արձանագրել նաև այն պատճառով, երբ վրաց-ադրբեջանական հարաբերությունները ծանր ժամանակաշրջան են ապրում։
«Բանն այն է, որ մենք Ադրբեջանի հետ այլևս չունենք այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեինք մի քանի տարի առաջ: Հիշենք վերջին սկանդալը՝ Ախալքալաքում արձանի բացման հետ կապված, «Սոկարի» հետ էլ գազի հարցով բանակցությունները դժվար են ընթանում: Այս ամենի ֆոնին կարծում եմ, որ նախագահը կդժվարանա որևէ համաձայնության հասնել»:
Վրաստանում ուշադրության է արժանացել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունը։
Բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն փորձում է հիշել, թե արդյոք նախկինում որևէ պաշտոնյա իր հայտարարություններում նշել է «Ղարաբաղի օկուպացիայի մասին»:
«Հնարավոր է և ասել են: Զուրաբիշվիլին, սակայն, հեշտությամբ արեց դա․ կապված է նաև իր կարգավիճակի հետ, քանի որ զրկված է իրական իշխանությունից: Դրանից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել, չնայած Զուրաբիշվիլին առանձնահատուկ հարաբերություններ ունի ֆրանսիացիների հետ, իսկ Ֆրանսիան, թերևս, Եվրոպայում Ադրբեջանի համար ամենախնդրահարույց երկիրն է: Այսինքն՝ Զուրաբիշվիլին Բաքվին դուր գալու համար ամեն ինչ արեց, թե ինչքանով դա նրան հաջողվեց, ժամանակը ցույց կտա»,- «Ալիքի» հետ զրույցում ասում է Վասաձեն:
Վերլուծաբան, «Ախալցխա.Net» կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է.
«Նախկինում, որքան տեղյակ եմ, Վրաստանի իշխանություններն ավելի զուսպ են եղել իրենց արտահայտություններում։ Նոր նախագահի հիշյալ հայտարարությունը կարելի է կապել այն բանի հետ, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր նախընտրական ծրագրի շրջանակներում Ջավախքում հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը միայն ադրբեջանցիներն էր տալիս քաղաքացիություն, ինչը սխալ էր համարել՝ խոստանալով ուղղել այն: Ադրբեջանական համայնքն իր դժգոհություն էր հայտնել՝ Զուրաբիշվիլիին նույնիսկ սկսել հակաադրբեջանական գործիչ համարել։ Դրանից բացի՝ վերջերս տեղի ունեցած ադրբեջանական աղմուկը Մ.Ավագյանի կիսանդրու վերաբացման շուրջ ևս կարծես առիթ հանդիսացավ նման կոշտ ձևակերպման»:
Այվազյանը չի բացառում, որ սա Զուրաբիշվիլիի ոճում հերթական հայտարարությունների շարքից է, սակայն, ըստ նրա, ամեն դեպքում պետք է պարզաբանում պահանջվի։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...