Կոնգրեսում ներկայացված հակառուսական օրինագծում անդրադարձ է արվում նաև Վրաստանի անվտանգությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Կոնգրեսում ներկայացված հակառուսական օրինագծում անդրադարձ է արվում նաև Վրաստանի անվտանգությանը

17:21 28.02.2019

«Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում: Այն ամերիկյան մամուլում ստացել է«դժոխային պատժամիջոցներ» անվանումը:

Օրինագծի նորացված տարբերակը Սենատին էր ներկայացվել դեռևս փետրվարի 13-ին: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ղեկավարության և ռուսական տնտեսության հիմնական սեկտորների դեմ:

Միաժամանակ փաստաթուղթը որոշ պարտավորություններ է սահմանում ԱՄՆ-ի հետախուզության համար: Մասնավորապես, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում ազգային հետախուզությունը Կոնգրեսի կոմիտեներին պետք է ներկայացնի մանրամասն հաշվետվություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ակտիվների և կապիտալի մասին: Հաշվետվությունը պետք է ներառի լրատվություն, Պուտինի և նրա ընտանիքի անդամների եկամտի աղբյուրների, ներդրումների, բանկային հաշիվների և այլ բաժնեմասերի մասին: Բացի այդ, հետախուզական ծառայությունը Կոնգրեսին պետք է ներկայացնի տեղեկություններ Պուտինին մոտ կանգնած արտասահմանցի բարձր պաշտոնյաների և օլիգարխների մասին:

Բացի այդ, ԱՄՆ կոնգրեսին պետք է տեղեկություններ փոխանցվեն ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության և Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ներառելու հնարավորության վերաբերյալ:

Օրինագծի հաստատման դեպքում ԱՄՆ-ն չի լքի ՆԱՏՕ-ն առանց Սենատի անդամների մեծամասնության աջակցության:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ըստ օրինագծի, ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ պետք է կոչ անի Ռուսաստանի դաշնության կառավարությանը՝ վերադարձնել Ղրիմը Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ, դադարեցնել արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի ղեկավարությամբ գործող ուժերի աջակցությունը, Վրաստանի և Մոլդովայի տարածքների բռնազավթումը և այդ տարածքներում ռուսամետ ուժերին աջակցությունը:

Փաստաթղթում նշված է նաև, որ Ռուսաստանի ազդեցությանը դիմադրելու համար հիմնադրամից որոշ գումարներ պետք է օգտագործվեն Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ՌԴ-ի բռնազավթման հետևանքով առաջացած և սրված մարդասիրական ճգնաժամերին  արձագանքելու համար:

Հիմնադրամի ռեսուրսները պետք է ուղղվեն նաև այդ երկրներում քաղաքացիական հասարակության, մամուլի, ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությանը, որոնք պայքարում են Ռուսաստանի ազդեցության, քարոզի և կոռուպցիայի դեմ:

Փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականները:

Օրինագծի նախնական տարբերակը Ռոբերտ Մենենդեսը և Լինդսի Գրեմը ներկայացրել էին դեռևս 2018 թվականի օգոստոսի 1-ին, սակայն Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով քվեարկությունը հետաձգվել էր:

Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, անհրաժեշտ է, որ այն հաստատեն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP