Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Նոր զարգացումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում

01:10 28.02.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նոր զարգացումներ են: Երեկ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներն են եղել:

Հիշեցնենք՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք էր ներկայացրել: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել ֆեյսբուքյան հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում:
Հարգանքներով՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»,- ասված է գրառման մեջ։

 

Հոգաբարձուների խորհրդի հայտարարությանը հետևել է հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի հայտարարությունը, որում նա նշում է, որ պատրաստ է անգամ լքել հիմնադրամի տնօրենի պաշտոնը.

««Գյումրին առանց տնակների» հիմնադրամի վերջին աղմկահարույց իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միաժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն անգամ ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել:

Հաշվի առնելով այլևս, որ այսքանից հետո իմ լռությունը կարող էր իմ խոսքերի և հեղինակության հանդեպ կասկածի տեղիք տալ, ստիպված եմ հրապարակել ձեռքիս տակ ունեցած չարաշահումների փաստերից մեկը: Այս փաստաթղթերով ապացուցվում է, որ 2017 թվականի օգոստոս ամսին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել որպես օգնականի աշխատավարձ 100 000 դրամի չափով:
Գիտակցում եմ նաև, որ այսքանից հետո, ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իմ հեռացման հարցը: Սակայն, ի սկզբանե իմ գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանը ու եթե դրա արժեքը իմ պաշտոնանկությունն է, ես այն կընդունեմ առանց երկմտանքի՝ միաժամանակ արդեն հրապարակելով իմ ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը»,- ասված է Մհեր Խաչատրյանի հայտարարության մեջ:

 

 

Նշենք, որ հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքները պաշտոնապես հրապարակվելու են ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը նաև Գյումրիում տարբեր տարիների բնակբաշխման և տնակների ապամոնտաժման գործընթացներում չարաշահումների մասին էր բարձրաձայնել և փաստեր ներկայացրել: Դրանց քննությամբ զբաղվում է Շիրակի մարզի դատախազությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP