«Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին». Կոմկուսի ակցիան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին». Կոմկուսի ակցիան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում

23:35 23.02.2019

«Միշտ Ռուսաստանի կողքին» ու «Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին»  նման գրություններով փետրվարի 23-ին՝  «Հայրենիքի պաշտպանի օրը», Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում   SHANTNEWS.am-ի թղթակիցը:

«Մեր ակցիան ուղղված է այն շարժման կամ այն մարդկանց դեմ, ովքեր արտահայտվում են, թե բազան պետք է դուրս բերել Գյումրիից, մենք՝ այստեղ հավաքվածներս, ասում ենք, որ նման բան թույլ տալ կամ նման կերպ արտահայտվել չի կարելի: Նման կարծիք ունեցողները չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ռուսական բազան Հայաստանից հանելը»,- ասել է Կոմկուսի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը:

 

Կոմկուսականները խոսել են հայ-ռուսական հարաբերությունների ու բազայի՝ Գյումրիում գտնվելու անհրաժեշտության մասին: Մեր թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասել են, որ ռուս-հայկական միացյալ զորքերի ներկայությունը մեր սահմանների անվտանգության երաշխիքն է, իսկ այդ համագործակցությունը դարերով է գալիս:

«Հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ եղել ու պետք է շարունակվեն նույն կերպ, իսկ ռուսական ռազմաբազան կարևոր այն կառույցն է, որը մեր սահմաններն է պաշտպանում»,- ասել են կոմկուսականները:

 «102-րդ ռազմաբազան հանելով՝ մեր անվտանգություն ենք վտանգի տակ դնում, ճիշտ է, բազայի զինվորներն ասում են, որ հանցագործություն են կատարել, բայց դա չի կարելի քաղաքականացնել»,- մեր թղթակցին ասել է ակտիվիստներից մեկը:

«Մենք  դարերով  համերաշխ հարևան երկրներ ենք եղել, միացյալ Զինված ուժեր ունենք, որ մեր սահմանը պաշտպանում են, ինչպես կարելի է ասել՝ վեր կացեք, գնացեք, դա ճիշտ չէ, դա լուրջ քաղաքականություն չէ, նման կարծիք ունեցողները սխալ են մտածում: Մենք չենք արդարացնում  կատարված դեպքերը, բայց չի կարելի նման ագրեսիվ ձևով խոսել այն երկրի, ռազմական կառույցի գործունեութան մասին, որը մեր անվտանգությունն է ապահովում»,- SHANTNEWS.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

 

 

Ակցիայի ավարտից հետո կոմկուսականները շրջել են նաև 102-րդ ռազմաբազայի տարածքում, հանդիպել հրամանատարական կազմին, մասնակցել «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված միջոցառումներին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

BACK_TO_TOP