19:12 19.02.2019
Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրենները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքային ենթակայության նշված մարզադպրոցների տարբեր հաստիքներում աշխատանքի են հրամանագրել իրենց մտերիմներին, ովքեր իրականում ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են իրենց անվամբ հաշվարկված աշխատավարձերը։
Երկու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Դրանց ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մասնավորապես Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ ՀՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։
Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ նույն եղանակով «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. ընթացքում աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցին 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։
Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները երկու դեպքում էլ առերևույթ պարունակել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալների որոշումներով նշված փաստերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները22:24 23.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասինԻսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...
22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցըԹբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...
22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-իՇաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...
21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...
21:40 23.11.2024
Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածուՎարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...