Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է

00:40 20.02.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ՝ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին` հորդորելով  «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»:

Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին: Տղամարդը եղել է Վրաստանի քաղաքացի հանդիսացող ևս երկու ադրբեջանցու հետ, նրանք ներկայացել են որպես օտարերկրա զբոսաշրջիկներ ու նկարահանումներ են արել եկեղեցու բակում ու ներսում՝ չնայած եկեղեցու սարկավագն արգելել է նկարահանել:

Սրբազանն ասում է՝ տեսանյութի շարունակությունը, որ իբր թե եկեղեցու բակում տղամարդը հայկական դրոշ  է վառում, մոնտաժված է, դա  չի կատարվել ո՛չ բակում, ո՛չ էլ դրսի կողմից: Այդպիսի տարածք Սուրբ Գևորգի հարևանությամբ պարզապես չկա:

Վիրահայոց թեմը դեպքից օրեր անց նշված տեսանյութն ու նաև եկեղեցու անվտանգության տեսախցիկների նկարահանած նյութերն ուղարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն: ՆԳՆ-ն դեպքի կապակցությամբ գործ է հարուցել, եկեղեցու սարկավագը ներգրավվել է որպես գործով վկա: Քննությունը պարզել է, որ  տեսանյութի հեղինակն Ադրբեջանի քաղաքացի է, արդեն պարզվել է նաև՝ երբ է եկել Թբիլիսի և երբ մեկնել, իսկ նրան ուղեկցող ևս երկուսը (այս տեսանյութում չեն երևում, նրանց ֆիքսել են Սբ.Գևորգ եկեղեցու անվտանգության տեսախցիկները) Վրաստանի քաղաքացիներ են:

Թեմը նամակով դիմել է նաև Արտաքին գործերի նախարարություն, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ևս տեղեկացվել է:

 

«Այս մարդու արարքը  դատապարտելի է ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների համար: Ես զրուցել եմ նաև Վրաստանում գործող ադրբեջանական հոգևոր առաջնորդների հետ, ովքեր նույնպես դատապարտել են նման պահվածքը, ինչը կարող է ժողովուրդների միջև տարաձայնություններ ու լարվածություն բերել: Դա, հավանաբար, արվում է  Ադրբեջանի որոշ գործիչների կողմից, որպեսզի Վրաստանին  ներգրավի ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության մեջ: Դրա վառ ապացույցն է Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած ցույցը, որն օդից ստեղծված ուղղակի արհեստածին շարժում էր՝ նպատակ ունենալով բորբոքել կրքերը, և Վրաստանին արհեստականորեն ներգրավել այս ամբողջի մեջ»,- ասել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Սրբազանը վստահ է, որ հայ համայնքից բացի՝ Վրաստանի իշխանություններն ու Վրաստանի ադրբեջանաբնակ համայքների  զգալի մեծամասնությունը ևս չեն կիսում նման մոտեցումները: Ասում է՝ հակառակն էլ է լինում: Ադրբեջանաբնակները շատ հաճախ մեր եկեղեցիներ են գալիս, քահանայի օրհնություն ստանում:

«Քանի որ հարյուրավոր զբոսաշրջիկներ են ելումուտ անում եկեղեցի, դժվար է վերահսկել ու տարբերակել՝ ով ով է: Այժմ արգելվել են Թբիլիսիի հայկական եկեղեցիների տարածքում լուսա և տեսանկարահանումները՝ առանց տեղի հոգևորականի թույլտվության»,- հավելել է նա:

Սրբազանը դժվարանում է պատասխանել՝ ինչու է հենց հիմա՝ ամիսներ անց,  տեսանյութն ակտիվորեն տարածվում: Ենթադրելով, թե միգուցե, հայկական լրատվամիջոցնների ուշադրությունը նոր է կենտրոնացել դրա վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

BACK_TO_TOP