Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է Մոսկվային «երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու մտադրությունների մեջ»: Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ:
«Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետականությունը, ստեղծել այսպես կոչված Խորհրդային Միության երկրորդ տարբերակը»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը:
Պորոշենկոն նաև երախտագիտություն է հայտնել Տուսկին Կիևին օժանդակելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պորոշենկոն բոյկոտ էր հայտարարել ռուսական ԶԼՄ-ներին: