00:20 17.02.2019
Վրաստանում ամենահեղինակավոր ТВС Bank-ի շուրջ զարգացած իրադարձութունները տեղափոխվել են իրավական դաշտ: «Ազգային բանկ»-ը, փողերի լվացման կասկածանքով, քրեական գործ է հարուցել TBC բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ՝ կասեցնելով բանկային փաստաթղթեր ստորագրելու նրանց իրավունքը: Համակարգից պահանջներ են հնչել՝ ազատել նրանց բանկի վերահսկիչ խորհրդի նախագահի ու տեղակալի պաշտոններից:
TBC բանկի ապօրինի եկամուտների օրինականացման կամ «փողերի լվացման» փաստով հետաքննությունը սկսվել էր 2018-ի օգոստոսին, այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիիշվիլին հայտնաբերել էր, որ բանկի կառավարիչը դավադրություն է պատրաստում իր դեմ: Ստուգումներն առնչվում էին 2007-2008թթ. բանկի կողմից գործարար Ավթանդիլ Ծերեթելիի ընկերությանը տրված 17 մլն դոլար վարկին: Հետաքննության տվյալներով՝ նշված գումարը հասցեատերերի հաշվին փոխանցելուց անմիջապես հետո TBC բանկը փոխանցած գումարին համարժեք վարկ էր վերցրել նույն ընկերությունից, ինչն արդեն դիտարկվում էր որպես «փողերի լվացում»:
Մամուկա Խազարաձեն հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ դրանք համարելով կազմակերպված արշավ իր դեմ։
«Աշխարհի ամենահայտնի իրավաբանական գրասենյակներից մեկը՝ «Դենտոնսը», ուսումնասիրել է 11 տարվա վաղեմության գործը: Պարզել, որ ոչ միայն փողերի լվացում, պաշտոնի չարաշահում կամ քրեական որևէ գործողություն, այլև շահերի բախում անգամ տեղի չի ունեցել»,- ընդգծել է Խազարաձեն՝ չբացառելով, որ իր դեմ սկսված արշավը կապված լինի Անակլիայի նավահանգստի շինարարության մեկնարկի հետ, թեև, ըստ նրա, առաջին հերթին ակնհայտ ընդգծվում է քաղաքական ենթատեքստը:
Թե ինչպես ստացվեց, որ մոտ 2 տասնյակ տարի Վրաստանի թիվ առաջին բանկիրը համարվող Խազարաձեն ու նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որ համարվում էին իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահելի անձինք, հանկարծ հայտնվեցին Իվանիշվիլիի սև ցուցակում, փակագծերը բացում են «Ռուսթավի 2» ՀԸ-ի հայթայթած գաղտնի նյութերը:
Իվանիշվիլիին հերթական վարչապետ ընտրելիս առաջադրում և հաստատում է իր կողմից մեծ վստահությամբ օժտված Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ նրան հանձնելով նաև կուսակցության նախագահությունը:
Արդեն վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլին Վրաստանի խոշոր ТВС Bank մասնավոր բանկի տնօրեն Մամուկա Խազարաձեի հետ հանցավոր համաձայնության էր եկել Բիձինա Իվանիշվիլիին կուսակցության ղեկավարությունից մեկուսացնելու և իշխանությունն ամբողջությամբ զավթելու շուրջ: Ըստ այդմ՝ Խազարաձեի ТВС Bank-ն ընդգրկվել էր հեռանկարային Անակլիա խորքային նավահանգիստի շինարարության վրաց-ամերիկյան կոնսորցիումի մեջ:
Շինարարության ավարտից հետո այն պետք է վերածվեր ծովային բեռնափոխադրումների տարածաշրջանային հագույցի՝ դառնալով Վրաստանում ամենաթանկ ձեռնարկատիրական հաստատությունը, որը կարող էր օգտագործվել ԱՄՆ-ի կողմից որպես Ռազմածովային ռազմակայան՝ ներառյալ սուզանավերի համար: Ի պատասխան՝ Խազարաձեն վճարում էր ամերիկացի լոբբիստներին՝ ԱՄՆ պատկան մարմինների, այդ թվում՝ պետքարտուղարի հետ Կվիրիկաշվիլիի հանդիպումները կազմակերպելու համար, որտեղ վարչապետը «մտահոգված» բարձրացնում էր Իվանիշվիլիի կողմից Վրաստանը միանձնյա ղեկավարելու հարցը՝ ամենայն հավանականությամբ, տեղ հարթելով իր համար:
Իվանիշվիլիի վստահության բարձր ֆոնին, հատուկ ծառայությունները նրան են ներկայացնում վարչապետի ու գլխավոր բանկիրի WhatsApp-ի միջոցով գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ խոսք է գնում Իվանիշվիլիի մասին. «օլիգարխ, որը չպետք է կառավարի պետություն, այլ պետք է բիզնես վարի» երկխոսությունը:
Իվանիշվիլին այն համարում է սաբոտաժ և առաջին իսկ քաղխորհրդի նիստին պահանջում է վարչապետի հրաժարականը: Կվիրիկաշվիլին, վախենալով ձերբակալությունից (հրաժարականից հետո պետբյուջեում հայտնաբերել էին ոչ նպատակային ծախսեր և հարյուրավոր միլիոնների պակասորդ), անմիջապես հրաժարական է տալիս և որոշ ժամանակ վանքում ապաստանելուց հետո մեկնում արտասահման:
Խազարաձեի նկատմամբ քրեական գործ հարուցվեց գաղտնալսված նյութի և նրա կառավարած բանկում 17 մլն դոլարի լվացման մեղադրանքով, որի տրամաբանական շարունակությանը հասարակությունն ականատես եղավ օրերս:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից12:25 23.11.2024
Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբԿանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...
12:18 23.11.2024
«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. ՄեսսիԱմերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...
12:09 23.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ: ...
11:55 23.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարությունՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...
11:48 23.11.2024
Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետՊեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...