Գյումրիում կայացել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիում կայացել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունը

20:59 09.02.2019

Այսօր Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի, որպեսզի ներկա լինեն իրենց որդիների զինվորական երդման արարողությանը:

Զինվորների ծնողների ու հարազատների համար հատուկ տեղ է առանձնացված շարահրապարակում։

«Բոլորը միատեսակ են, չկարողացա գտնել տղայիս, մեր բարեկամն օգնեց, ժպիտով որդուս մի կերպ գտանք զինվորների մեջ»,- հուզված ասում էր Երևանից Գյումրի եկած ծնողներից մեկը։

Մոտ մեկ ամիս առաջ  ձմեռային զինակոչի տղաներն են, առաջին անգամ էին հարազատները նրանց զինվորական հագուստով ու զենքով տեսնում: Մեկ ամսում հարազատների աչքերում նրանք շատ էին փոխվել, իսկ զինվորի խրոխտ կեցվածքից միայն հպարտություն էին ապրում:

«Թոռնիկիս արդեն որպես կայացած զինվոր տեսա, ես դա նրա կեցվածքից զգացի»,- ուրախությամբ նշում էր զինվորական երդմանը ներկա պապիկը։

Նորակոչիկներին սպայական անձնակազմը մեկ ամսում փոխանցել է շարային քայլքի ու զենքին տիրապետելու հմտությունները։ Իսկ այսօր նրանք հայրենիքին ծառայելու երդում տվեցին ու նորակոչիկից դարձան զինվոր։

Երդման արարողությունից հետո զինվորական նվագախմբի ու սպաների ուղեկցությամբ բոլոր զինվորները շքերթով անցան շարահրապարակով։ Պաշտոնական մասի ավարտից հետո մոտեցավ հարազատների ու զինվորների համար ամենասպասված պահը։ Զորամասի դարպասների մոտ ծնողներն իրենց զավակներին դիմավորեցին ծափերով:

«Կարոտել եմ բոլորին, գնում եմ տեսակցելու հարազատներիս, հետո վերադառնալու եմ զորամաս ու շարունակելու եմ պարտքս կատարել հայրենիքիս հանդեպ»,- իր զգացողություններով է կիսվել շարքային Աղվան Հովհաննիսյանը։

«Համարյա մի ամիս չէի տեսել ոչ մեկին, հիմա կփորձեմ կարոտս առնել»,- շփոթված ու հուզված պատասխանել է զիմվոր Վահե Կիրակոսյանը։

Ծնողներին ու հարազատներին տեսնելուց, կարոտը մի փոքր առնելուց հետո զինվոր տղաները խոսեցին բանակային կյանքի առաջին դժվարություններից ու Գյումրիի ցրտաշունչ ձմեռից:

«Արդեն սովորել ենք Գյումրիի համ ցրտին, համ էլ ձյանը, ճիշտ է Երևանի հետ համեմատած տարբերությունը շատ էր, բայց հարմարվեցինք» -անկեղծացել է Թելման Ղարիբյանը։

Զինվորները արձակման թերթիկներով հարազատների հետ անցկացնելու էին մինչև ժամը 17։00-ն,որից հետո նորից զորամաս ու նորից ծառայություն: Գյումրիի այս զորամասում տղաները կմնան ևս 5 ամիս, հետո որպես կրտսեր սերժանտներ կմեկնեն այլ զորամասեր ու կհամալրեն զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմը։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

BACK_TO_TOP