Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

18:51 06.02.2019

Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։

Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով.
  • իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դաս­ընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների, տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով.
  • կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը.
  • միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուց­վածքների զարգաց­ման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.
  • աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավան­դույթների վերականգնմանը.
  • ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:

Ժամանակակից արվեստի ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.
  • ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.
  • աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարա­րական և նորարարական ձևերի խրախուսմամբ.
  • ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրա­պետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետու­թյունում մշակու­թային կյանքի ապակենտրոնացման և մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով.
  • իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնա­հերթու­թյունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացման ապահովմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում:

Մշակույթի հանրահռչակման ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝

  • իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝ Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական մշակույթի ճանա­չելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի մշակութային կազմա­կեր­պու­թյունների ու անհատների հետ համագործակցության ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի Հանրա­պետությունում հանրահռչակման ծավալ­ների մեծացմամբ:

Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում, ըստ ծրագրի, կխթանվեն Հայաստանի տարածքում գտնվող պատմա­մշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական համալիր հետազո­տա­կան նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը:

Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP