Կառավարությունը ջանքեր է գործադրելու Սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը ջանքեր է գործադրելու Սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ

14:40 06.02.2019

Հայաստան-Սփյուռք համակողմանի փոխգործակցությունն ուղղված է լինելու հայ ժողովրդի ինքնության, քաղաքակրթական արժեքների, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում համահայ­կական միասնական օրակարգի հարստացմանը՝ հիմնված համայնքային բազմազա­նության հարգման, համերաշխության,  փոխկապակցվածության սկզբունքների վրա։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ այդմ, կառավարությունը`

  • որդեգրում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություն.
  • կարևորում է Հայաստանի զարգացմանը Սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավումը, Սփյուռքի հայ համայնքների՝ բնակության երկրի և Հայաստանի միջև կայուն հարաբերությունների կամրջող դերի մեծացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար այնպիսի քայլերի ու ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն Սփյուռքի մասնակցությանը՝ Հայաստանի հանրային կյանքի կազմակերպման գործում.
  • առաջնահերթություն է համարում հայրենադարձության խթանումը և կյանքի կոչումը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացին աջակցումը.
  • կարևորում է համահայկական ազգային, հոգևոր, գիտակրթական, մշակութային և այլ կառույցների ամրապնդումը և նրանց դերակատարումը համահայկական խնդիրների լուծման գործում և ջանքեր է գործադրելու Սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ:

Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

16:23 23.11.2024

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

BACK_TO_TOP