Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում հերթական փլուզումն է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում հերթական փլուզումն է տեղի ունեցել

19:07 02.02.2019

Այսօր հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում: 21-րդ շենքի 57-րդ բնակարանի ննջասենյակի առաստաղի ծեփաշերտն ամբողջությամբ փլուզվել է: Սենյակում քնած են եղել Կիրակոսյանների ընտանիքի 2 մանկահասակ երեխաները: Նրանց ծնողները փլուզումից րոպեներ առաջ հասցրել են դուրս հանել սենյակից:

Մոտ 8 սանտիմետր հաստությամբ ծեփաշերտն ընկել է երեխաների մահճակալների վրա: 2010-ին կառուցված շենքերում սա առաջին դեպքը չէ: 3 տարի առաջ փլուզվել էր նույն բնակարանի մյուս սենյակի առաստաղի ներքին հարդարանքը: Շինարարական թերություններով կառուցված շենքերում անհարթությունները շինարարները քողարկել են հաստ ծեփաշերտի տակ:

«Սա շինարարական թերություն է, որը եղել է շենքների շահագործման օրվանից և որի հետևանքները տեսնում ենք: Ես ինքս զրուցել եմ այստեղ աշխատած շինարարների հետ: Պատճառաբանում են, որ իրենց հանձնարարված է եղել առաստաղի անհարթությունները վերացնել, իրենք էլ սվաղել են: Իսկ թե քանի սանտիմետրի է հասել սվաղը և արդյո՞ք այս առաստաղն այն ի վիճակի է եղել պահելու, շինարարին չի հետաքրքել: Հիմա մենք բնակչի հետ համաձայնության ենք գալիս: Շինարարական նյութերը տրամադրում է համատիրությունը, իսկ կատարվող աշխատանքի համար վճարում է բնակիչը: Այսպես վերացնում ենք շինարարական թերությունները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը:

Հիշեցնենք՝ Մուշ 2-2–ի այս շենքերը կառուցվել են 2010 թվականին, բնակարանաշինական պետական ծրագրով:

Կառուցապատող ընկերությունը «Գլենդել Հիլզն» էր, որը տարիներ հետո սնանկ ճանաչվեց և կիսատ թողեց նույն ծրագրով Ախուրյանում սկսված բնակարանաշինությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

BACK_TO_TOP