«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի կողմից ՀՀ դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի կողմից ՀՀ դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

11:18 31.01.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:

2019թ. հունվարի 18-ին Շիրակի մարզի դատախազությունը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանից դիմում է ստացել Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի վերաբերյալ: Ուսումնասիրելով դրանում առկա տվյալները՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Խաչատրյանը հաղորդում և բացատրություն է տվել առ այն, որ իր կողմից պետական մարմինների տրամադրած բազային տվալների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ: Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել  են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ տրամադրված քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են:

Տվյալներ են ստացվել, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող մի քանի շենքերի տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. ընկած ժամանակահատվածում, նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր հասցեների բնակարաններ: Բնակիչներից մեկը տված բացատրությամբ հայտնել է, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը ընտանիքի հետ համատեղ բնակվել է Լենինականի Շիրակացի 1-ին շենքի բնակարաներից մեկումում, որտեղ հաշվառված են եղել միայն ինքն ու ընտանիքի անդամները: Իսկ իր փլուզված բնակարանի հասցեով բնակարաններ ստացած այլ քաղաքացիներին չի ճանաչում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ համապատասխան տարածներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է  ապամոնտաժված լինեին:

Վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնի պաշտոնատար անձը, հանդիսանալով տնակներից մեկի տարածքի ազատման և ապամոնտաժման հանձնաժողովի նախագահը, ստորագրել է տնակի տարածքի ազատման և ապամոնտաժման ակտի տակ՝  առանց իբրև հանձնաժողովի նախագահ, հիշյալ տնակի տեղակայման վայր այցելելու և բավարարվելով հանձնաժողովի մյուս անդամների բանավոր հայտարարություններով և ներկայացված լուսանկարով:

Հարկ է նկատել, որ վերջինս, ինչպես նաև Հանձնաժողովների կազմում ընդգրկված և գործընթացին մասնակցած՝ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ բացատրություններով առարկել են, որ իրենց նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվի՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու կամ համաներման ակտի կիրառման հիմքերով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ և  անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից դեպքի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

BACK_TO_TOP