Գյումրիում վերաբաշխված բնակարանները՝ դատական վեճի առարկա նախկին ու ներկայիս տերերի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիում վերաբաշխված բնակարանները՝ դատական վեճի առարկա նախկին ու ներկայիս տերերի միջև

19:30 29.01.2019

Գյումրիում 1988թ. առաջ բաշխված ու 2008-2012 թվականներին վերաբաշխված բնակարանների հին ու նոր տերերը դատական քաշքշուկի մեջ են հայտնվել: Խոսքը Գյումրիի Վարդբաղ թաղամասի բազմահարկերի այն բնակարանների մասին է, որոնց տերերը դրանք լքել են, իսկ քաղաքապետարանը հատկացրել է անօթևան այլ ընտանիքների:

Քաղաքապետարանի վերաբաշխման որոշումը հետո պարզվել է, որ առ ոչինչ է հին տերերի սեփականության վկայականների դեմ: Հիմա բազմաթիվ բնակարանների նախկին տերերը հայտնվել են ու իրենց տները պահանջում վերադարձնել:

Վառ օրինակներից մեկը Գոհար Սարիբեկյանն է, որը տասը տարի Գյումրիում չի բնակվել: Այդ ընթացքում նրա բնակարանը համարվել է «փակ դուռ» ու վերաբաշխման արդյունքում հատկացվել այլ ընտանիքի: 2 տարի է՝ տիկին Գոհարը փորձում է վերադարձնել իր բնակարանը՝ դիմել է դատախազություն ու ոստիկանություն: Իրավապահներն ու քաղաքապետարանը համապատասխան գրություններ են տվել, որ բնակարանը պատկանում է նախկին տիրոջը: Այն ընտանիքն էլ, ում հետո է հատկացվել բնակարանը, դարձյալ այստեղ չի ապրում, բայց բնակարանի բանալիները հանձնել հրաժարվում է:

«Այն ընտանիքը, ում հատկացվել է իմ բնակարանը, պայմանագիր ունի, որտեղ գրված է, որ 15 օրվա ընթացքում պետք է ազատի տունը, վերադարձնի ինձ: Իսկ տունը զբաղեցրած անձը քաղաքապետարանի բնակբաշխման բաժնի պետի ներկայությամբ նրա սենյակում հայտարարեց, որ չի պատրաստվում բանալիները հանձնել: Բայց չէ՞ որ նրանց առաջ բնակարանը զբաղեցնելիս պայման է դրվել, որ պետք է ապրեն այնքան, մինչև կհայտնվի նախկին տերը, այսինքն՝ իմ ի հայտ գալու պարագայում պետք է բնակարանը վերադարձնեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գոհար Սարիբեկյանը:

Լքված տները զբաղեցրած ընտանիքները ժամանակին քաղաքապետարանի հետ կնքել են վարձակալության պայմանագրեր, իսկ հետո պարզվել է, որ դրանք նոտարական վավերացում չունեն, հետևաբար օրինական ուժ չունեն: Վերաբաշխումներն ընդամենը ավագանու որոշմամբ են եղել, իսկ այդ որոշումներում կա մի կետ, որը ոչ թե ներկայի, այլ նախկին տերերի շահերից է բխում:

«Եթե նախկին տերը հայտնվում է, բնակարանը զբաղեցնողները պարտավոր են 15-օրյա ժամկետում ազատել այն: Շատերը հատկացման ժամանակ չեն կարդացել որոշումը և այս կետի մասին ոչինչ չգիտեն. ստացել են բնակարանը, վերանորոգել այն, իսկ հիմա անչափահաս երեխաների հետ միասին դրսում են հայտնվում: Բնականաբար, օրենքը նախկին տերերի կողմն է, քանի որ ժամանակին բնակարանը նրանց հատկացնելու որոշում է եղել»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետարանի բնակբաշխման բաժնի առաջատար մասնագետ Նարինե Մելքոնյանը:

Նույն հիմքով էլ Պողոսյանների ընտանիքն է զրկվել հատկացրած բնակարանից: Ամուսինները 2 երեխաների հետ 3 տարի է՝ վարձով են բնակվում: Քաղաքապետարանը նույն Բուլվարային թաղամասում 2008թ. է բնակարան հատկացրել: Տունը վերանորոգել էին, մի քանի տարի անց նախկին տերը հայտնվել է ու պահանջել իր բնակարանը: Քաղաքապետարանում ընտանիքին բացատրել են, որ հատկացումը եղել է նախկին ՏԻՄ իշխանությունների որոշմամբ և հիմա նախկին տիրոջը բնակարանը չվերադարձնելը օրենքի խախտում է:

«Մենք 8 տարի բնակվել ենք այդ բնակարանում: Մեզ օրդեր էր հատկացվել: Վերանորոգում ենք կատարել, նախկին տերը հայտնվեց ու դատարանի որոշմամբ բնակարանը նրան վերադարձվեց: Ներկայիս քաղաքապետն ասում է, որ ինքն օրենքի կողմն է: Բայց ո՞րն է այդ օրենքը, երբ մեզ երկու երեխաների հետ վտարում են բնակարանից և հատկացնում նախկին տիրոջը, որը 25 տարի լքել է բնակարանը, 80 տարեկան միայնակ տարեց է ու այլ  վայրում բնակարան ունի»,- հայտնել են Պողոսյան ամուսինները:

Բնակարանային նման պատմությունները Գյումրիում բազմաթիվ են: Թե՛ նախկին, թե՛ ներկա տերերին քաղաքապետարանի պատասխանը մեկն է՝ վիճահարույց բնակարանի տնօրինման հարցը պարզել դատարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

BACK_TO_TOP