Գյումրիի դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման հաղթարշավն ԱՄՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման հաղթարշավն ԱՄՆ-ում

20:00 28.01.2019

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ Ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հունվարի 27-ին բեմադրվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Լանթելման Աուդիտորիում» սրահում: 812 տեղանոց դահլիճում առաջին ներկայացման տոմսերն ամբողջությամբ սպառված են եղել ներկայացումից օրեր առաջ:

Աճեմյանցիները նախատեսած երկու ներկայացումից բացի, կխաղան ևս երկուսը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյանը:

 «Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, ասեմ, որ  նախատեսված երկու ներկայացումից բացի, պլանավորվում է ևս երկուսը: Սա խոսում է նրա մասին, որ ներկայացումն իսկապես սպասված էր Լոս Անջելեսում, այնպես ինչպես Լիբանանում, որտեղ մեծաթիվ հանդիսատեսը նորից նույն  ոգևորությամբ էր ընդունել ներկայացումը, իսկ հայաստանյան ու արցախյան հյուրախաղերի մասին գիտենք»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Տիգրան Բարսեղյանը:

«Հարսանիք թիկունքում» ներկայացմանը ներկա են եղել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, հանդիսատեսի թվում է եղել նաև արցախյան պատերազմի հերոս Արման Ավետիսյանը: Հանդիսատեսը հոտնկայս 20 րոպեից ավելի ծափահարել է աճեմյանցիներին, հետո կիսվել տպավորություններով:

««Հարսանիք թիկունքում»-ը զուտ ներկայացում չէր, այն զգացմունքների, զգացողությունների, գյումրու համով բարբառի ու ինքնատիպ կոլորիտի միաձուլումն էր Արցախյան քառօրյայի անչափ հուզիչ դրվագներով: Սա պարտադիր տեսնելու ներկայացում էր, չեմ փոշմանում, որ մի քանի ամիս առաջ ներկայացման տոմսը գնելուց հետո սպասել եմ այսօրվան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հանդիսատեսներից Մարինե Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 152-րդ թատերաշրջանը աճեմյանցիները համարում են ամենաբեղուններից մեկը, երբ «Հարսանիք թիկունքում»-ը նվաճեց երևանյան և արցախյան բեմերը՝ ունենալով 35 խաղ, 20 հազարից ավելի հանդիսատես։

Իսկ Գյումրիի թատրոնում 2018 թվականի մայիսի 30-ին սպասված պրեմիերան էր կայացել: Մեկ տարվա ստեղծագործական փնտրտուքներից հետո «Հարսանիք թիկունքում» ներկայացումը պատմում է հանդիսատեսին Ապրիլյան օրերի մղձավանջի մասին, որի միջով անցանք 2016 թվականին: Ամբողջ ներկայացումը պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունների մասին է՝՝ իրական պատմություններով, իսկ պատերազմի ձայնը հանդիսատեսին է հասնում միայն հեռուստաէկրանի միջոցով: Այն 100-ից ավելի ընտանիքների ցավի ու ապրելու անսահման ուժի մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

BACK_TO_TOP