19:00 25.10.2017
Պոլսո Հայոց պատրիարքի երբեմնի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բաց նամակ է հղել հայ ժողովրդին՝ իր ցավն ու դժգոհությունը հայտնելով այն քննադատությունների ու հալածանքների առնչությամբ, որ վերջին 8-9 տարիներին կատարվել են իր հանդեպ:
63-ամյա հոգևորականն արդարացիորեն նեղսրտում է, որ վիրավորական է, երբ մարդն իր մասին լսում է քննադատություն և մեղադրանք այն դեպքում, երբ ինքը հակառակ արդյունքն է փորձել ստանալ: Աթեշյանը բերում է օրինակներ, թե ինչպես է տարիներ շարունակ պայքարել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին նորոգելու և վրան խաչ տեղադրելու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացելու, նաև հայկական պատմամշակութային ժառանգության բազմաթիվ արժեքավոր գործեր փրկելու համար:
Մեծարգո հոգևորականը, սակայն, միտումնավոր, թե պատահմամբ աչքաթող է արել մի քանի իրողություն:
Նախ, Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազյանի դիմանկարը, որը 1971-ից Հայաստանում է, ավելի քան 2 տարի Արամ Աթեշյանը փորձում էր գնել և տանել Ստամբուլ: Նա 2016-ին նույնիսկ մի քանի անգամ եկել է Հայաստան, հանդիպել նկարի օրինական տիրոջ հետ և առաջարկել վաճառել, սակայն լսելով 1 մլն դոլարի պահանջը, դիմել է իրավապահներին՝ պնդելով, թե դա գողացել են Պոլսո պատրիարքարանից:
Ամիսներ շարունակ կտավը բռնագրավված էր Աթեշյանի պահանջով, և 2017թ. հունվարի 12-ին միայն ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց գործը կարճելու մասին՝ շեշտելով, որ Արամ Աթեշյանի մեղադրանքները անհիմն են:
«Ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971 թվականին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, և նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»,- մասնավորապես նշված էր ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նույն օրերին թուրքական մամուլում լուրեր տարածվեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Այվազովսկու գործերի սիրահար է՝ իր նստավայրը զարդարելով հայ մեծանուն ծովանկարչի կտավներով: Sputnik Turkish-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահական շենքում Այվազովսկու 10 նկար կա, մոտ 21-ը՝ սուլթանների նստավայրերում, ևս 10-ը՝ տարբեր ծովային ու ռազմական թանգարաններում, 10-ն էլ՝ մասնավոր հավաքածուներում: Թուրք լրագրողները նաև չթաքցրին, որ Էրդողանը մեծ պատվի է արժանացնում այն գործիչներին, որոնք իրեն Այվազովսկու կտավնե են նվիրում:
Համայն հայությանն ուղղված խրատական նամակում Արամ արք. Աթեշյանը բազմաթիվ օրինակներ է բերում, թե ինչպես են իրեն մեղադրում շքեղ տներ, ամառանոցներ, 500.000 դոլար արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար: Այս մեղադրանքներին հակադարձելը Աթեշյանի նամակի առանցքն է:
Հայ հոգևորականը կարևոր տեղ է հատկացնում թվարկելուն, թե ինչ մեծ գործեր է արել ինքը փոխանորդ եղած մոտ 9 տարվա ընթացքում՝ նշելով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերաբացելու, ստամբուլաբնակ հայաստանցի երեխաներին գրանցում և կրթություն տալու, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին նորոգելու և վերաբացելու, մոտ 20 եկեղեցապատկան հողեր թուրքական կառավարությունից հետ վերցնելու, Թուրքիայի հայկական եկեղեցիների մասին ֆիլմեր պատրաստելու ձեռքբերումները:
Այնուամենայնիվ, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին հանդիսավոր կերպով բացվել է 2007 թվականին, երբ Պոլսո հայոց պատրիարքը դեռևս Մեսրոպ Մութաֆյանն էր: Նա մեկ տարի անց միայն հիվանդացավ և դարձավ անգործունակ: Արամ Աթեշյանն այդ ընթացքում պատրիարքարանի ծառայող էր:
2011-ի հոկտեմբերին Դիարբեքիրում նորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացման արարողության ժամանակ հայտարարվեց, թե ովքեր և ինչ ներդրումներ են արել: 1 մլն թուրքական լիրա հատկացրել էր Թուրքիայի հայ համայնքը՝ գործարարներ, բարերարներ, հանգանակություն, ևս 1 մլն լիրա այն ժամանակվա քաղաքապետ Օսման Բայդեմիրի նախաձեռնությամբ տվել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը:
Սուրբ Կիրակոսի օծման և բացման արարողության օրերին՝ 2011-ի հոկտեմբերին, ես Թուրքիայում էի և մասնակցել եմ այդ միջոցառումներին: Արամ Աթեշյանը Դիարբեքիր ժամանել է միայն օծման օրը՝ հպանցիկ ծանոթանալով կատարված աշխատանքներին և չթաքցնելով, որ սա անիմաստ ծախս է, քանի որ այստեղ մուսուլմանները չեն կարող աղոթել, իսկ քրիստոնյա հայեր ապրում են միայն Ստամբուլում:
Կրկին իմ ներկայությամբ 2012-ի սեպտեմբերի 5-ին Արամ Աթեշյանը Վանի Աղթամար կղզում նախ՝ հայտարարեց, թե անհիմն են հայերի պնդումները Արևմտյան Հայաստանում ավերված հազարավոր եկեղեցիների ու վանքերի մասին, հետո «անմիտ» անվանեց այն հայերին, որոնք հույս ունեն երբևէ վերադարձնել Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) երբեմնի հայկական հողերը:
Բարձրաստիճան հոգևորականն այդ օրը ինձ դիմեց հանդիմանանքով՝ մեղադրելով չմտածված գործունեության համար: Աթեշյանը գիտեր, որ տարիներ շարունակ Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում փնտրում եմ ծպտյալ հայերի, նկարահանում նրանց կենցաղն ու ցույց տալիս աշխարհասփյուռ հայությանը: 2011-2012-ին նրանք մարդիկ էին, որոնք արդեն բացահայտել էին իրենց ազգային ինքնությունը և չէին վախենում խոսել այդ մասին: Աթեշյանը ինձ մեղադրում էր «հիմարների համար աշխատելու» մեջ:
«Եթե անգամ նրանք հայեր են արյունով, ապա, միևնույն է, նրանք չեն կարող հայ լինել, քանի որ 100 տարի ապրել են թուրքի ու քրդի կյանքով»,- կրկնում էր Աթեշյանը մեր զրույցի ժամանակ՝ պահանջելով հրաժարվել «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարը նկարահանելու աշխատանքից և մոռանալ, իր իսկ խոսքերով, «քրդացած հայերի գոյության մասին»:
Հայաստանի Հանրապետությունում հաճախ են տեղի ունենում Արևմտյան Հայաստանից եկած իսլամացած հայերի մկրտության արարողություններ՝ նրանց վերադարձնելով քրիստոնեական հավատքի: Այդ մարդիկ չեն թաքցնում, որ ամիսներ շարունակ դիմել են Պոլսո պատրիարքարանին՝ մկրտվելու համար, սակայն այն ժամանակ գրեթե միշտ մերժում են ստացել պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանից:
Պատճառաբանությունը մեկն է եղել՝ չունեք քրիստոնեական դաստիարակություն, հետևաբար չեք կարող մկրտվել: 2015-ին էլ հայկական լրատվամիջոցներին Աթեշյանը հրապարակավ հայտարարել էր, թե «Հայ լինելու չափանիշը քրիստոնությունն է», հետևաբար այդ մարդիկ երբևէ չեն կարողանալու վերադառնալ ազգային կրոնին: Նույն իսլամացած հայերը միշտ են շեշտել, որ իրենք հնարավորություն ունեցել են 700-2000 ամերիկյան դոլարի դիմաց մկրտվել հենց Պոլսո պատրիարքարանին ենթական եկեղեցիներում՝ Արամ Աթեշյանի ձեռամբ:
2015-ի մարտին այդ մասին բարձրաձայնեց նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Հիմնականում Ադիյամանի, Դերսիմի և Դիարբեքիրի իսլամացած հայերն էին այն ժամանակ դժգոհում, որ Պոլսո պատրիարքարանը իրենց չի մկրտում հայկական եկեղեցում, իսկ մկրտելու դիմաց պահանջում է 4850 թուրքական լիրա:
Ինչպե՞ս կպատասխանի այս փաստերին Արամ արք. Աթեշյանը: Արդյո՞ք քրիստոնեության վերադարձը արժի 4850 լիրա, թե՞ հարյուրավոր իսլամացած հայերի բողոքն ու դժգոհությունը ևս հերյուրանք է:
Չմոռանանք, որ Արամ Աթեշյանը, ծնված և մեծացած լինելով Դիարբեքիրում՝ ծպտյալ հայերի ընտանիքում, պատրիարքի փոխանորդ և Ռեջեփ Էրդողանի մտերիմ եղած ժամանակ մերժում էր ծպտյալ հայերի գոյությունը:
Այս հարցադրումներն են, որոնց մասին պիտի խորհի հարգարժան հոգևորականը և փորձի հանգստացնել իրեն՝ առանց վիրավորվելու:
Նաիրի Հոխիկյան
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:18 23.11.2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբՌուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...
21:10 23.11.2024
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասինՆոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...
21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...