Դավոսի ֆորումի ու Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Դավոսի ֆորումի ու Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին

13:00 22.01.2019

Շվեյցարիայի այս քաղաքում բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին»: Քաղաքը հայտնի հանգստավայրերից է, բայց դա էլ շատերին գուցե ոչինչ չասի: Դավոսն աշխարհին ավելի շատ հայտնի է իր համաշխարհային տնտեսական ֆորումով,  որը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում:

Ավելի ուշ, երբ հավաքատեղին Դավոսը դարձավ, Շվաբն Արևմտյան Եվրոպայի ընկերություններից հրավիրեց 444 գործարարի: Սկսեցին տնտեսական հարցերից, բայց քաղաքական առաջնորդներն արդեն բավականին ժամանակ ամենամյա ֆորումն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ: Պատմությունն, օրինակ, արձանագրել է, որ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «Դավոսի հռչակագրով» դադարեցվեց վերջիններիս միջև եղած պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։ Այսինքն՝  քաղաքականությունը Դավոսում վաղուց տնտեսական հարցերի չափ նկատելի մի բան է: Ու ոչ միայն քաղաքականությունը:

Այս  տարի էլ այստեղ պետությունների, խոշոր ընկերությունների, բարեգործական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարների, տնտեսագետների, գիտնականների, կրոնական առաջնորդների, հասարակական հայտնի գործիչների, արվեստագետների և նույնիսկ շոու բիզնեսի աստղերի կարելի է տեսնել՝ շուրջ 3000 մարդու: Եղել են տարիներ, որ Հայաստանն այս համաժողովին չի մասնակցել: Բայց ոչ այս տարի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել էր օրեր առաջ: Իսկ, ընդհանուր առմամբ,  Հայաստանի վարչապետը միայն մասնակցություն չէ, որ ունենալու է. համաժողովի բանախոսներից է: Ելույթը լինելու է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկման ժամանակ:

Հայտնի է, որ բացի թեմատիկ քննարկումներից, Դավոսի համաշխարհային ֆորումն ամեն տարի մեկ ընդհանուր նշանաբան է ունենում: Այս տարի հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Հիմնական թեմաները գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխություններն են:

«Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհաքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն՝ առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար»,- ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

Հիմա այն մասին, թե ովքեր են այս տարի մասնակցում համաժողովին: Այսպես ասած քաղաքական էլիտան կներկայացնեն  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Հաստատվել է նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերի, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտիի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքերի մասնակցությունը: Չի մասնակցում Միացյալ Նահանգները: Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` Դոնալդ Թրամփը չեղարկել է թե՛ իր, թե՛ ամերիկյան մյուս ներկայացուցիչների   մասնակցությունը դավոսյան ֆորումին: Չմասնակցելու մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Պատճառաբանությունը ներքաղաքական խնդիրներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP