14:19 17.01.2019
1990–ականներից մինչև 2012 թվականը Գյումրիում քանի՞ բնակարան է կառուցվել, ինչպե՞ս են դրանք բաշխվել և ովքե՞ր են եղել շահառուները…
Նման ուսումնասիրություն է սկսել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը: Ու այդ ուսումնասիրության առաջին արդյունքները ժամանակին ոչ ճիշտ բաշխման կասկածներ են հարուցում: Հետերկրաշարժյան տարիների բնակբաշխման գործընթացում հիմնադրամի նախագահը հայտնաբերել է դեպքեր, երբ մեկ շահառուի անունը 3 բնակարանի դիմաց է նշվել կամ նույն փլված հասցեի տակ 6 ընտանիք տարբեր տարիներին բնակարան են ստացել: Մանրամասն ուսումնասիրության արդյունքում հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի ուշադրությունը գրավել է Շիրակացի 4-րդ թաղամաս, 1-ին շենք , բնակարան 20 հասցեն: 88-ին փլված շենքի այս բնակարանում պարզվում է՝ իրար հետ կապ չունեցող 6 ընտանիք է հաշվառված եղել ու տարբեր տարիներին տարբեր հասցեներում բնակարան ստացել:
Նույն պատմությունն է նաև Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 14 հասցեում: Այս դեպքում էլ փլված շենքի հասցեն 5 ընտանիքի բնակարան հատկացնելու հիմք է հանդիսացել: Եվս 5 ընտանիք էլ տուն է ստացել՝ հաշվառված լինելով նույն շենքի 10-րդ բնակարանում: Ինչպե՞ս է ստացվել, որ բազմանդամ ընտանիքները նույն թաղամասում են ապրել: Տեսականորեն նման համընկնում հնարավոր է, բայց և կասկածելի:
«Մարզպետարանի, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչները միշտ մեջբերում են, թե այն ժամանակ օրենքները հետևյալ կերպ էին, որ եթե ընտանիքը մեծ էր, տարբեր բնակարաններ էին ստանում, մեկ բնակարան չէին ստանում: Սա հասկանալի է, եթե հատկացրել են 2 եղբոր, կամ քրոջ ու եղբոր, կամ ծնողներին ու երեխաներին առանձին: Իսկ տվյալ դեպքում, ընտանիքներն իրար հետ կապ չունեն: Հնարավոր է իրոք տվյալ մարդիկ փաստաթղթեր են բերել, որ իրենք այդ հասցեի բնակարանն են կորցրել: Ո՞վ է տվել այդ փաստաթուղթը, ինչի՞ հիման վրա է տրվել: Ստացվում է, որ երկրաշարժից առաջ նույն բնակարանում 20 հոգի է ապրել, ովքեր իրար հետ բացարձակ կապ չեն ունեցել»,- Shantnews–ին ասել է «Գյումրին առանց տնակների » հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Ըստ Մհեր Խաչատրյանի՝ ուսումնասիրությունները կասկածի տեղիք են տալիս, որովհետև ինֆորմացիան բնակբաշխման պետական բազայում լիարժեք չէ: Առանձին դեպքերում նույն մարդու անունը հայտնվել է 3 տարբեր բնակարանների հասցեների դիմաց: Արդյո՞ք սա նշանակում է, որ նույն շահառուն 3 բնակարան է ստացել: Հարցը պարզելու համար բազայի տվյալները սահմանափակ են: Մարզպետարանը խորհուրդ է տալիս բոլոր հարցերով դիմել Քաղաքաշինության կոմիտեին, իսկ քաղաքապետարանը պատասխանատու է միայն իր աշխատած տարիների համար, այսինքն՝ 2012 թվականից սկսած, թեև քաղաքապետարանի լիազորությունները բնակբաշխման գործում ավելի վաղ՝ 2008-ին են դադարեցվել: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի հաջորդ բացահայտումը տնակների ապամոնտաժմանն է վերաբերում: Քանդման ակտերը կան, բայց փաստացի տնակները կան:
«10-15 տնակ կա, որ կարող եմ փաստել, տնակներն անձամբ տեսել եմ, դրանք հաշվառման մեջ են մինչև հիմա: Իսկ փաստաթղթերի ուսումնասիրություններով երևում է, որ նույն այդ տնակներն ապամոնտաժվել են այսինչ թվականին»,- նշել է Մհեր Խաչատրյանը:
Այս փաստերն ուսումնասիրելու է դատախազությունը: Հիմնադրամի տնօրենը ներկայացնելու է նաև կառավարության հատուկ հանձնախումբը, որը զբաղվում է Գյումրիում տնակների հաշվառմամբ:
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...
23:10 23.11.2024
Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասինՖինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...
23:00 23.11.2024
Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...
22:50 23.11.2024
Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ ՎինիսիուսինԼիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...