ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանն անհամբերությամբ է սպասում։ Թրամփի խոսքերով՝ Կիմ Չեն ինը գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել թվիթերյան իր էջում.
«Կիմ Չեն Ինն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, և նա պատրաստ է նախագահ Թրամփին հանդիպել ցանկացած ժամանակ: Ես նաև անհամբերությամբ եմ սպասում նախագահ Կիմի հետ հանդիպմանը, որն այնքան լավ է հասկանում, որ Հյուսիսային Կորեան ահռելի տնտեսական ներուժ ունի»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։