16:33 08.01.2019
Յուրաքանչյուր նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող տարվա հաջողություններն ու անհաջողությունները, գնահատել՝ որ կանխատեսումն իրականացավ, որը՝ ոչ:
Եվ այսպես՝
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բժիշկները հույս ունեին, որ 2018 թվականին վերջնականապես կհաղթեն պոլիոմելիտը: 2017 թվականին պոլիոմելիտով հիվանդացության 22 դեպք էր գրանցվել, 2018-ին՝ 27: Եթե համեմատենք 30 տարի առաջվա տվյալների հետ՝ առաջընթաց կա: Այն ժամանակ տարեկան գրանցվում էր 350 հազար հիվանդ: Բայց վերջնականապես հաղթել այդ հիվանդությանը՝ 2018-ին էլ չհաջողվեց:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Սպասվում էր, որ 2018 թվականին «քվանտային գերակայություն» կլինի, այսինքն՝ թեև վերջնականապես ապացուցվեց, որ քվանտային համակարգիչներն ավելի արագ են աշխատում, քան տրանզիստորայինները, սակայն համատարած անցում նոր համակարգիչներին տեղի չունեցավ ու, կարծես թե, չի էլ սպասվում մոտ ապագայում: Այդ հույսերը պետք է իրականացնեին Google և IBM ընկերությունները:
ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐ
Այս ծրագիրը գրեթե ստացվել է: Փորձագետներն ակնկալում էին, որ 2018 թվականը բեկումնային կլինի էլեկտրամոբիլների համար: Վաճառքն ամբողջ աշխարհում ավելացավ առաջին հերթին Չինաստանի հաշվին, որտեղ շուկայի 4 տոկոսը կազմում են էլեկտրամոբիլները:
Անցյալ տարի էլեկտրամոբիլների վաճառքը շուկայում կազմել է 1 տոկոս: Այդ մեքենաների պահանջարկն ամբողջ աշխարհում ավելանում է:
ՏԻԵԶԵՐՔ
Ակնկալվում էր, որ Չինաստանը մինչև տարեվերջ լուսնագնաց կիջեցնի Լուսնի հակառակ կողմում: Կանխատեսումը ոչ ամբողջությամբ է իրականացել, բայց պատճառը տեխնիկական էր: «Չանե-4» կայանը հաջողությամբ մեկնարկեց թռիչքը, դուրս եկավ լուսնային ուղեծիր և միայն օրերս հաջող վայրէջք կատարեց Լուսնի հակառակ՝ մութ կողմում:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հնդկաստանը հսկայական տեմպերով զարգացնում է տնտեսությունը: Փորձագետների այս կանխատեսումներն աստիճանաբար իրականություն են դառնում: Անցնող տարում Հնդկաստանն ունեցել է տնտեսական զարգացման ամենաբարձր տեմպը: Ինչպես և կանխատեսվել էր, Հնդկաստանի տնտեսական աճը հասել է 8 տոկոսի:
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլային փորձագետները կանխատեսում էին, որ 2018 թվականին նոր ֆուտբոլային աստղ կփայլի. խոսքը Կիլիան Մբապպեի մասին էր: 19-ամյա ֆուտբոլիստն այդ սպասումները լիովին արդարացրեց:
Նա դարձավ աշխարհի չեմպիոն: Առաջին իսկ խաղում խփեց միակ հաղթական գոլը: Հետո դարձավ լավագույն խաղացողը, և կրկին գոլ՝ արդեն եզրափակչում:
Մբապպեն դարձավ Պելեից հետո երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն Աշխարհի առաջնության ժամանակ հարվածել է 2-ից ավելի գոլ, այդ թվում նաև եզրափակչում:
Եթե վնասվածքներ չունենա, Մբապպեն կարող է դառնալ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Օդում կախված Բրեքսիթը» կանխատեսում չէ, այլ ռեալ բյուրոկրատական պլան: Հոկտեմբերի կեսերին Բրիտանիան և Եվրամիությունը պետք է ավարտեին իրենց «ամուսնալուծության» վերջնական փուլը, որպեսզի 2019 թվականի մարտի 29-ին երկու կողմն էլ վավերացրած լիներ համաձայնագիրը: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ:
Նախ՝ համաձայնագիրը Բրիտանիան կազմեց նոյեմբերին: Կառավարության անդամները հրաժարվում են վավերացնել այն: Արդյունքում Բրիտանիան հայտնվել է ծանր քաղաքական ճգնաժամում, և ինչ կլինի Բրեքսիթի հետ՝ առայժմ պարզ չէ:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...
17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...
17:39 23.11.2024
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...
17:30 23.11.2024
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...