4 առաջնախաղ,150 ներկայացում և 61 հազար հանդիսատես…Գյումրիի թատրոնն ամփոփել է 2018 թվականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

4 առաջնախաղ,150 ներկայացում և 61 հազար հանդիսատես…Գյումրիի թատրոնն ամփոփել է 2018 թվականը

23:59 25.12.2018

Գյումրիի դրամատիկական թատրոնը ամփոփել է անցնող 2018 թվականը: Խաղացել են 150 ներկայացում և նախորդ տարվանից մոտ 20 հազարով ավելի հանդիսատես են ունեցել: «Հարսանիք Թիկունքում», «Բայ-բայ լեդի», «Ոչինչ չի մնա» և «Ամանորը կրկեսում».. սրանք այն ներկայացումներն են, որոնց առաջնախաղն այս տարի է կայացել: Նոր ներկայացումներ լինելու են նաև նոր տարում: Պրեմիերա կլինի  Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար: 20 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի թատրոնը հունվարի 27-ին շրջագայության կմեկնի Ամերիկա:  Նոր տարում ծրագրել են,  որ Թումանյան ու Լևոն Շանթ են բեմադրելու: Նաև մոնո ներկայացումներ են լինելու:

Հաջորդ տարվա կարևոր իրադարձությունը թատրոնում ապրիլին է տեղի ունենալու: Տնօրենի մրցույթի մասին է խոսքը: Հիշեցնենք՝ նախկին տնօրենը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնն է այժմ զբաղեցնում, իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Նա անուններ չնշեց, բայց հաստատեց՝ թատրոնն իր թեկնածուն է ունենալու:

«Վերջին երկու տարիների աշխատանքը իրավունք պիտի տա մեզ ներկայացնելու մեր թեկնածուին: Թատրոնը պիտի ունենա իր թեկնածուն: Փորձը ցույց է տվել, որ եթե թատրոնից է թեկնածուն, դա շատ է օգնում թատրոնին»,- ասել է Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Ըստ թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի՝ գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը նույն անձը պետք է լինի՝ սա թատրոնը կառավարելու արդյունավետ տարբերակ է: Ըստ այդմ էլ ՝ թատրոնի տնօրենի ամենալավ թեկնածուն ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է:

«Մեր թատրոններում կա տնօրեն և կա գեղարվեստական ղեկավար: Հիմնականում դրանք իրար խանգարող փաստեր են: Մեր դեպքում այդպես չի եղել, դրա համար էլ թատրոնը աճ է ապրում: Իսկ շատ թատրոններում տնօրենի մի բան է պահանջում, գեղարվեստական ղեկավարը՝ մեկ այլ բան: Դրա համար էլ սկսվում են անախորժությունները: Ես շատ կողմնակից եմ, որ Լյուդվիգ Հարությունյանը լինի և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն»,- նշել է թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:

 

Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը տեղի է ունենալու 2019-ի ապրիլին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP