Գյումրիի թիվ 18 դպրոցում լրացուցիչ արձակուրդը երկարաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի թիվ 18 դպրոցում լրացուցիչ արձակուրդը երկարաձգվել է

20:17 17.12.2018

Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցում դարձյալ պարապմունքներ չկան. լրացուցիչ արձակուրդները երկարաձգվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ լրացուցիչ արձակուրդ տալու որոշումն ընդունվել էր նոյեմբերի 16-ին, երբ ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին չջեռուցվող դպրոց ուղարկել:

Լրացուցիչ արձակուրդը տևելու էր մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ այդ ընթացքում դպրոցում ջեռուցման նոր համակարգ էր անցկացվելու: Նոր ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռ անավարտ են, ինչը հնարավորություն չի տալիս դասերը վերսկսել:

Մարտկոցները տեղադրվել են, իսկ կաթսաները՝ ոչ: Ամենակարևորը՝ գազի մուտքը դեպի կաթսաներ ապահովող խողովակները անցկացված  չեն: Լրացուցիչ արձակուրդները դպրոցում տևելու էին մինչև դեկտեմբերի 15-ը, այսինքն՝ նույն ժամկետում էլ շինարարն էր իր գործն ավարտելու, իսկ հիմա ասում են, թե ժամկետների հարցում համաձայնություն չի եղել:

«Շինարարին ժամկետներ տրված չեն: Ես հարցրել եմ շինարարներին, ասում են, որ իրենք ժամկետներով չեն աշխատում: Այսօր դեկտեմբերի 17-ն է, արձակուրդը տրված էր մինչև դեկտեմբերի 15-ը, բայց տեսնում եք, որ շինարարն ուշանում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թիվ 18 միջնակարգ դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանը:

Լրացուցիչ արձակուրդը սահմանելու ժամանակ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նշում էր,  որ հաշվարկները հստակ են՝ տալիս են այնքան արձակուրդ, որ ջեռուցման նոր համակարգի անցկացումն ավարտեն: Հիմա արդեն կրթության վարչությունում սխալը ոչ թե իրենց են համարում, այլ շինարարինը:

«Չենք սխալվել մեր հաշվարկների մեջ: Պարզապես խնդիրը գազի մուտքն է դեպի դպրոց, որը չի կատարվել, այլապես հենց այսօր հնարավոր էր գործարկել ջեռուցման համակարգը: Հույս ունենք՝ 2-3 օրվա ընթացքում կազմակերպել: Գոնե վերջին մի քանի օրը դասերը կազմակերպենք, կիսամյակային գնահատականները նշանակվեն, իսկ ուսումնական ծրագրի բացը կլրացվի հաջորդ կիսամյակ»,- ասաց Հրայր Կարապետյանը:

Ուսումնական ծրագիրը գարնանային արձակուրդների և վեցօրյա աշխատանքային շաբաթվա հաշվին լրացնելու հաշվարկները նույնն էին նաև այն ժամանակ, երբ լրացուցիչ արձակուրդ  էր տրվել մինչև դեկտեմբերի 15-ը:

Հիմա կրթության և գիտության նախարարությունում քննարկում են, թե ինչպես թիվ 18 դպրոցում ամփոփեն առաջին կիսամյակը: Ըստ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների գնահատականներով հնարավոր է կիսամյակ ամփոփել, իսկ ավարտական քննություններ դեկտեմբերին այս դպրոցում չեն լինի:

Հիմա մարզպետարանը որոշելու է, թե դեռ որքան են թիվ 18 դպրոցի արձակուրդները տևելու: Ու պարզ է արդեն,  որ այդ ժամկետը վերաբերելու է նրան, թե մինչև այս շաբաթվա վերջ կհասցնե՞ն գոնե մեկ օրով դպրոց գալ ու գնահատականներ ամփոփել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP