Քենեդիի սպանության մանրամասները՝ այս շաբաթ. Թրամփի որոշմանն են սպասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Քենեդիի սպանության մանրամասները՝ այս շաբաթ. Թրամփի որոշմանն են սպասում

12:27 21.10.2017

1963 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր կարող են մատչելի դառնալ ԱՄՆ քաղաքացիների համար, եթե ԱՄՆ գործող նախագահը համաձայնություն տա դրան։ Փաստաթղթերի հրապարակումը նախատեսված է այս շաբաթվա ընթացքում, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է։

Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման հնարավորության մասին ուսումնասիրություններ ԱՄՆ հատուկ ստեղծված հանձնաժողովը կատարել է 1992 թվականին, սակայն որոշվել է հրապարակման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հետաձգել, բայց ոչ ավելի, քան 25 տարով։ 2017 թվականին հասունացել է այն պահը, երբ պետք է որոշում ընդունվի։

Սակայն ամերիկյան Politico կայքի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ճնշում է գործադրում նախագահի վրա, որպեսզի վերջինիս ստիպի թույլ չտալ փաստաթղթերի հրապարակումը։ Պատճառն այն է, որ հրապարակումից հետո կարող են հայտնի դառնալ մանրամասներ, որոնք կսպառնան ԱՄՆ ազգային անվտանգությանը, ինչպես նաև վտանգի տակ կդնեն առանձին մարդկանց, որոնք գաղտնի կերպով տեղեկություններ են փոխանցել դեպքի վերաբերյալ։ Խնդիրը հատկապես վերաբերում է 1992 թվականի ուսումնասիրությունների ժամանակ ստեղծված փաստաթղթղերին։

Սակայն ԱՄՆ նախագահի անկանխատեսելի վարքը թույլ է տալիս միայն գուշակել՝ կհրապարակվեն բոլոր փաստաթղթերը, թե՞ միայն դրանց մի մասը։ Թրամփը, ըստ Politico-ի հրապարակման, կարող է որոշումն ընդունել վերջին պահին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP