Պուտինի հետ ասացինք՝ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները», հրաժարվեց․ Լուկաշենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Պուտինի հետ ասացինք՝ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները», հրաժարվեց․ Լուկաշենկո

17:00 14.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ ընկած 7 շրջաններից 5-ը, սակայն Սարգսյանը հրաժարվել է։ Այս մասին հայտնի է դառնում Բելառուսի նախագահի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից։

«Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էր, մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում հայտնեցինք, ասացինք․ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները»։ Ո՞րն է չտալու պատճառը, եթե այդ շրջանները դատարկ են (բնակեցված չեն – խմբ)։ Նա ասաց․ «Եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, Ղարաբաղը կօկուպացնեն և այլն»։ Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ կմտցնենք մեր զորքերը և թույլ չենք տա դա (մենք դա ադրբեջանցիների ներկայությամբ էինք ասում)։ Նա ասաց․ «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- իր ու Սարգսյանի խոսքերը մեջբերել է Լուկաշենկոն։

Նա նաև բացահայտել է, որ հենց Արցախյան հակամարտության լուծումն է եղել պայմանը, որը բավարարելու դեպքում Ադրբեջանը կկարողանար մտնել ՀԱՊԿ-ի ու ԵվրԱզԷՍ-ի կազմ։

Հիշեցնենք, որ Երևանում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ ընդունվել է նաև «Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

BACK_TO_TOP