Դատախազը դետալ առ դետալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ. Հայկ Ալումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Դատախազը դետալ առ դետալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ. Հայկ Ալումյան

16:38 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկ ժամով ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր առարկություններ ներկայացնում:

«Նա դետալ առ դետալ բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ: Չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել են: Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունը, եթե կարճ փորձեմ ներկայացնել, այն է, որ նա կարծում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, եթե որևէ մեկին օրենքի խախտում է վերագրվում, և այդ խախտումն իր լիազորությունների մեջ չի մտնում, ապա ինքն անձեռնմխելի չէ: Հարց է առաջանում, այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե այդ մարդուն չվերագրվի օրենքի խախտում, եթե վերագրվեն գործողություններ, որ իր լիազորությունների մեջ են, և էլ ի՞նչ քրեական վարույթ»,- ասաց նա:

Ալումյանն ընդգծեց, որ անձեռնմխելիությունը քննարկվում է հենց միայն այն դեպքում, երբ խոսվում է որևէ հանցագործության մեջ մեղադրվելու մասին, դրանք, ըստ փաստաբանի, ոչ թե իրար բացառող, այլ մեկը մյուսով անմիջականորեն պայմանավորված երկու երևույթներ են: Ալումյանը նաև արձագանքեց «սահմանադրական կարգի տապալումն» ամենածանր մեղադրանք համարողներին:

«ՀՀ-ում շատ ավելի ծանր մեղադրանքներ կան Քրեական օրենսգրքի մեջ, որոշ վերլուծաբաններ հասարակությանը խոր մոլորության մեջ են գցել, երբ ասում են` քանի որ ամենածանր մեղադրանքը սահմանադրական կարգի տապալումն է, ուրեմն դրա վրա չի կարող տարածվել անձեռնմխելիությունը: Շատ ավելի ծանր մեղադրանքներ կան Քրեական օրենսգրքի մեջ»,- նշեց նա:

Ալումյանը հայտնեց, որ իրենց բողոքը, պայմանավորված նոր երևան եկած հանգամանքներով, դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության, դատարանը գտնում է, որ դրանք ոչ թե որպես նոր երևան եկած հանգամանք պետք է քննարկեն, այս նույն դատավարության շրջանակներում է այդ հանգամանքները որոշել քննության առնել, այսինքն՝ նախորդ երկու բողոքների շրջանակներում, ինչին, ըստ փաստաբանի, դատախազությունը կտրուկ անհամաձայնություն էր հայտնում:

Փաստաբանն ասաց, որ դատական այս նիստի ընթացքում դատախազին կլսեն, ապա միջնորդություններ կներկայացնի պաշտպանական կողմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

BACK_TO_TOP