«Լաունդրոմատից» մինչև «Սեքսադրոմ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Լաունդրոմատից» մինչև «Սեքսադրոմ»

19:10 14.09.2017

3 միլիարդ դոլար փողերի լվացման մասին սկանդալից դեռ չկազդուրված՝ Ադրբեջանը կարող է հայտնվել հերթական միջազգային սկանդալի կենտրոնում: Ադրբեջանցի պաշտոնաթող դիվանագետներից մեկը պնդում է, որ կաշառքները ստանալու համար Բաքու մեկնող եվրոպացի պաշտոնյաներն այնտեղ բավարարում էին նաեւ իրենց սեքսուալ ցանկությունները, եւ այդ ամենը տեսաձայնագրվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պաշտոնաթող դիվանագետը սպառնում է հրապարակել տեսանյութեը, և դա կարող է կործանարար լինել թե Բաքվի համար, թե եվրոպացի մի շարք պաշտոնյաների:

«Լաունդրոմատից» հետո Ադրբեջանի հետ կապված հաջորդ սկանդալը հավանաբար կստանա «Սեքսադրոմ» կամ նման անվանում… Բաքուն եղել է սենատորների ու եվրապատգամավորների սիրային զվարճանքների վայրը: Ոմանք այնտեղ գործուղման էին մեկնում սիրային հանդիպումների համար: Անշուշտ, պատգամավորները գալիս էին նաև իրենց փողի ծրարների հետեւից: Միայն զգոնությունը կորցրածներն էին, որ գումարները ստանում էին իրենց հաշվեհամարներին: Ավելի խելացիները նախընտրում էին վերցնել կանխիկ գումարը: Սիրային հանդիպումների սենյակները նախապես կահավորվում էին, եւ իշխանություններն այդ ամենը հանգամանորեն տեսաձայնագրում էին:

Արիֆ Մամեդով


Այս բացահայտումներն անում է ադրբեջանցի պաշտոնաթող դեսպան Արիֆ Մամեդովը, որին Բաքվի իշխանությունները հետախուզում են հայտարարել «Ինտերպոլի» միջոցով: Դիվանագետը պնդում է, որ Ֆրանսիայում Ադրբեջանի լոբբիստական գործունեության կնքահայրը և նրա կինը խմբակային սեքսի սիրահարներ են: Նրանք եւ Ադրբեջանից կաշառք ստացող եվրոպացի պաշտոնյաները հաճախ են այցելել Բաքու՝ իրենց հասանելիք գումարները ստանալու և միաժամանակ իրենց սեռական ցանկությունները բավարարելու:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը կողմ է քվերակել Ադրբեջանի փողերի լվացման մասին հրապարակումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն: Այդ բացահայտումների համաձայն՝ պաշտոնյաները կաշառքը ստացել են եվրոպական կառույցներում Ադրբեջանին ձեռնտու որոշումներ ընդունելու համար: 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP