18:42 30.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»:
Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ:
«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն: Այս անհանգիստ շրջանում Հայաստանի և հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայման ուղղակի կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նկատելի վտանգ են ներկայացնում:
Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցիալական կայքերն այսօր հանրային տրամադրությունների մանիպուլացման, ուղղորդման մեծ հնարավորություններ են տալիս: Դրանք մեր երկրների հասարակությունների միջև միմյանց հանդեպ անվստահություն և կասկածներ են սերմանում, որը մեր բազմադարյա կապերի էրոզիայի կհանգեցնի:
Ցանկացած բարեկամություն առնվազն ջանքեր է պահանջում և առնվազն կարիք ունի մեր էներգիայի, ժամանակի ու էմոցիաների: Բարեկամությունը նաև իներցիա ունի, բայց միայն դրա հիման վրա չի կարող զարգանալ և լինել դիմացկուն: Հիշեք, թե մեր կյանքում քանի ընկեր ենք կորցրել զուտ այն պատճառով, որ ջանք չենք գործադրել նրանց պահելու համար»,- ասաց նա:
Քոչարյանի խոսքերով` ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրությունների անկեղծության հարցում, և երբ կողմերից մեկը միշտ ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է տալ: Նման հարաբերություններն անպայմանորեն «վերափոխվում են վասալայինի կամ կործանվողի», դա գործում է նաև միջպետական հարաբերություններում:
Երկրորդ նախագահը նշեց, որ հենց այստեղ, միջպետական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և միմյանց անհրաժեշտ գործընկերներ: Նա ընդգծեց` պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկում չեն, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խոր գիտակցության համադրություն:
«Ես չեմ կարող գտնել նման գործոնների այդքան ուժեղ համադրությամբ այլ երկրների օրինակ, ինչպես Հայաստանի ու Ռուսաստանի դեպքում: Աշխարհի քարտեզի վրա գրեթե չկան նման օրինակներ, այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է գործադրենք դրանց պահպանման և զարգացման համար, կցանկանայի, որ այս ակումբը դառնա դրա գործիքներից մեկը»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ ավելի մեծ ծավալով պատրաստ է մասնակցել հետագա հանդիպումներին, քննարկումներին, լինել բանախոս:
Նա իր նոր լույս տեսած գրքի օրինակներից մեկը մակագրությամբ նվիրեց ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինին` ի նշան շնորհակալության` այն ամենի համար, որ նա անում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար:
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին23:00 23.11.2024
Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...
22:50 23.11.2024
Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ ՎինիսիուսինԼիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...
22:40 23.11.2024
Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլարNTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբԿանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...
22:24 23.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասինԻսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...
22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցըԹբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...