08:31 19.11.2018
Վրաստանում թվով 5-րդ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 10 օրից պակաս ժամանակ: Այն կկայանա նոյեմբերի 28-ին:
Վերլուծաբաններն ընթացիկ քարոզարշավը համարել են Վրաստանի ամենակեղտոտ նախընտրական պայքարը. երկրորդ փուլի մեկնարկը նշանավորվել է փոխադարձ ծանր մեղադրանքներով ու սպառնալիքներով, իսկ նախագահի թեկնածուների խոստումներն անցել են իրական սահմանները:
Ի դեպ, վրացական քաղաքական մշակույթի «անքաղաքավարության» մասին բարձրաձայնել են ոչ միայն տեղացի, այլև ԵԽ խորհրդարանականները: Նրանք վրացի գործընկերներին կոռեկտության կոչ են արել՝ խորհուրդ տալով զերծ մնալ ատելության բառապաշարից ու սև փիարից:
ԵԽԽՎ պատգամավոր Աննա Գոմեշը հայտարարել է.«Ամոթալի է Վրաստանի իմիջի համար, երբ կին թեկնածուի հասցեին հայհոյախառն, ատելությամբ լի արտահայտություններ են հնչում»:
«Անընդունելի է ատելության լեզուն և տարբեր թեկնածուներին ուղղված սպառնալիքները»,- հայտաարարել է Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Կարլ Հարցելը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր՝ չորեքշաբթի նշանակելն, արդեն իսկ որոշակի դժգոհության պատճառ դարձավ երկրորդ փուլ անցած նախագահի երկու թեկնածուների՝ մասնավորապես ընդդիմադիր կողմի համար: Հիմնական մտահոգությունն այն էր, որ այն որոշակի դժվարություն և անհարմարություն կստեղծի արտերկրում բնակվող, աշխատող համերկրացիների համար: Նույն պատկերը կստացվի նաև Թբիլիսիում աշխատող, բայց այլ վայրերում գրանցում ունեցող քաղաքացիների համար, ովքեր չեն հասցնի մեկնել գրանցման վայր՝ քվեարկելու:
Ընդդիմության դժգոհությամբ համեմված՝ Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը, որն առաջինի համեմատ առավել է թեժ է ընթանում: Վերլուծաբանների մեկնաբանությամբ՝ թերություններով հանդերձ՝ այն դրական տարր է պարունակում, որից կարող է օգուտ քաղել հանրությունը: Դա սոցիալական բարեփոխումների առումով հանրությանն ուղղված երկու կողմերի խոստումներն են՝ անապահով ընտանիքների նպաստների, ուսուցիչների, ոստիկանների, բուժաշխատողների աշխատավարձերի, թոշակառուների նպաստների ավելացման վերաբերյալ։ Ընդդիմադիր թեկնածուն խոստացել է նաև վերականգնել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանում ազատ բնակվելու իրավունքը:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...