Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի սեփականատերը դատարանով պահանջում է վտարել շենքում բնակվող 3 տարեցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի սեփականատերը դատարանով պահանջում է վտարել շենքում բնակվող 3 տարեցներին

08:38 01.11.2018

Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի շենքում մնացած երեք տարեց կանանց տարածքից վտարելու որոշում է կայացվել։ Երեք ամիս առաջ է շենքի սեփականատերը հարցը վիճարկել դատարանում։ Հարցը լուծվել է հօգուտ նրա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Միայնակ տարեց բնակիչներն էլ իրենց հերթին են վճիռը բողոքարկել դատարանում ու բնակարանի պահանջ են ներկայացրել, թեև մինչ այդ բնակապահովման բոլոր առաջարկները մերժել են:

Անցած տարի դեկտեմբերին հանրակացարանում գրանցված հերթական փլուզումից հետո քաղաքապետարանը սեփականատիրոջը ներկայացրեց շենքը քանդելու պահանջ ու ժամկետ, որը լրանում է 2019-ի փետրվարին: Շենքի սեփականատերը Ենոք Սարգսյանն է, որը Գյումրիում չի էլ ապրում: Իսկ դատարանի վճիռը կարևոր հիմք է շենքի ապամոնտաժումը սկսելու համար: Սակայն երեք բնակիչներին վթարային շենքից հարկադրաբար դուրս հանել սեփականատերը չի կարող: Ենոք Սարգսյանը «Տեքստիլ» կոմբինատի նախկին տնօրեն Հունան Ավետիսյանից շենքը գնել էր 2005 թվականին՝ սեփականության վկայականով, սակայն մի մասի սեփականատերն է հանդիսանում: 13 տարի առաջ առևտրի կենտրոն կառուցելու ծրագիր է ունեցել։

Երեք տարեց բնակիչները սեփականատեր Ենոք Սարգսյանին առաջին անգամ տեսել են միայն մեկ դատական նիստի ժամանակ, չեն ճանաչում նաև այն տասը ենթադրյալ սեփականատերերին, որոնց անունները թվարկվել են: Վճիռը բողոքարկած երեք տարեցների շահերի պաշտպանը հիմնավոր չի համարում հօգուտ սեփականատիրոջ կայացրած դատավճիռը: Ըստ փաստաբանի՝ վտարման  որոշում կայացնելուց առաջ պետք էր լուծել նրանց բնակության հարցը։

Շենքի սեփականատեր Ենոք Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեք ամիս առաջ Գյումրիում՝ դատարանում է բնակիչների հետ հանդիպել ու խոսել: Նրանց առաջարկել է բնակության տարբերակ, բայց դրանից էլ են հրաժարվել:

Շենքում տեղի ունեցած փլուզումներից հետո իշխանությունների երբևէ եղած բոլոր առաջարկները բնակիչները մերժել են։ Սպասելի էր, որ սեփականատիրոջ՝ այն էլ ժամանակավոր լուծման տարբերակը նույն բախտին էր արժանանալու: Այլ տարբերակ առաջարկել, օրինակ՝ բնակարան գնել երեքի համար, սեփականատերը չի պատրաստվում:

Բնակության տեղի լուծման առաջարկներն ու տարբերակները նախկին իշխանություններն էլ արել են։ 30 տարի շարունակ՝ ամեն անգամ գրանցված փլուզումներից հետո, փորձել են բնակիչների տան հարցը լուծել։ Վերջապես այս տարի 9 ընտանիք համաձայնեց դուրս գալ խիստ վտանգավոր շենքից:

Երեք բնակիչներին, որոնք դեռ շարունակում են հրաժարվել, քաղաքապետարանը կրկին առաջարկում է սոցիալական բնակարանի վիճակահանությանը մասնակցել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP