Նոր իրողություններին չհամապատասխանող պաշտոնյաները պետք է հրաժարական տան. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Նոր իրողություններին չհամապատասխանող պաշտոնյաները պետք է հրաժարական տան. Մարուքյան

17:20 15.05.2018

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր գլխավոր դատախազի հետ ունեցած հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծեց, թե «գլխավոր դատախազը այդպես էլ չկարողացավ իրավական հիմքեր նշել, թե ինչու ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին և ինչու Սերժ Սարգսյանի հետ ձախողված բանակցություններից հետո բաց թողեցին»:

Մարուքյանը մնում է այն համոզմունքին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հարցում գլխավոր դատախազը շարժվել է միայն քաղաքական դրդապատճառներով:

Լրագրողների այն հարցին, թե կիսո՞ւմ է Մարուքյանը «Հիմնադիր խորհրդարանի» համակիրների կողմից բարձրացրած պահանջը, որ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա, թեև գլխավոր դատախազի պաշտոնը ընտրովի է և որին ընտրում է խորհրդարանը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան: Չմասնավորեցնելով գլխավոր դատախազի մասով, այդուհանդերձ, Մարուքյանը նշել է.

«Հստակ փաստեր եմ ներկայացնում, որ գնացել ենք Արթուր Դավթյանի մոտ, ասել ենք՝ եթե Արթուր Սարգսյանին ազատ չարձակեք, նա կմահանա, դուրս չի գալու հացադուլից: Խնդրել ենք իրեն, 20 օր անցել է, վիճակը շատ է վատացել, մեզ կանչել են, ասել են՝ եթե էլի պատրաստ եք վճարել այդ 500 հազար դրամը, ազատ կարձակենք: Գնացել ենք Փաշինյանի հետ, երկուսով 1 մլն դրամ ենք վճարել, ազատ են արձակել, մարդը մահացել է հիվանդանոցում: Մոտ երկու տարի է անցել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ասում է՝ ով մահանա, պետք է մե՞նք պատասխան տանք, բա ո՞վ պետք է պատասխան տա»:

Երկրորդ փաստը, ըստ Մարուքյանի, «Զիբիլիքսի» գործն է: Նա անտրամաբանական է համարում, որ այդ գործը կարճել ու քրեական գործ չեն հարուցել:

«Ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը ծառայել և ծառայեցվել է քաղաքական իշխանությանը, այդ թվում՝ պարոն Դավթյանը»,- նշեց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ եթե գլխավոր դատախազը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկեն «Ելք»-ի ներկայացուցիչները, չե՞ն պատրաստվում արդյոք անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել, Էդմոն Մարուքյանը արձագանքեց.

«Ես չգիտեմ, դա խմբակցությունում քննարկվող հարց է: Համենայնդեպս, մեծամասնությունից ավելի ձայնով է ընտրվում գլխավոր դատախազը: Եթե գլխավոր դատախազը հրաժարական կտա, կսկսի պրոցես, բայց մենք մեր օրակարգում չունենք ինչ-որ պաշտոնյաներին անվստահություն հայտնելու հարցեր, բայց կոնկրետ հիմա հարցեր ունենք, որոնք ներկայացնում ենք, պատասխանները չեն գոհացնում որևէ մեկին»:

Մարուքյանը հերքել է նաև մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին՝ պնդելով որ նման քննարկում չի եղել,ու ինքն էլ այդ պաշտոնին չի հավակնում:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-րագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

BACK_TO_TOP