Ադրբեջանը մասնակցելու է Իրանի դեմ ԱՄՆ գործադրած ճնշմանը, Հայաստանը՝ ոչ․ Ոսկանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ադրբեջանը մասնակցելու է Իրանի դեմ ԱՄՆ գործադրած ճնշմանը, Հայաստանը՝ ոչ․ Ոսկանյան

17:44 27.10.2018

ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում է լուրջ խնդիր, ինչից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը պահպանել է այս սահմանի կարևորության մասին իր դիրքորոշումները և դրանք ակնհայտորեն ներկայացրել նաև Միացյալ Նահանգներին»,– նշեց իրանագետը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի լրատվական անդրադարձից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում ամերիկյան դիրքորոշումն ընդունվել է։

«Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում այդ բանակցությունները եղել են արդյունավետ, և դա հենց այդպես է գնահատել պարոն Բոլթոնը, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը մասնակցելու է Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործադրած ճնշմանը կամ հենց Նահանգների եզրաբանությամբ՝ «զսպման քաղաքականությանը»»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ այս պայմաններում Հայաստանը դառնում է Իրանի միակ վստահելի հյուսիսային հարևանը, և Հայաստանը պետք է այս ամենը պարզորոշ բացատրի Իրանի իշխանություններին։ Գրեթե նույնը պետք է անել նաև Վաշինգտոնի պարագայում։

«Մենք պետք է օգտագործենք մեր ողջ գործիքակազմը՝ Միացյալ Նահանգներին հստակորեն ներկայացնելու և համոզելու, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, և որևէ կերպ մեր պետությունը չի պատրաստվում հրաժարվել իր կենսական շահերից, որովհետև դա ուղղակի անտրամաբանական է»,– ասաց իրանագետը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP