Երևանից մոտ 60 կմ շառավղի վրա գտնվող տարածքների նկատմամբ հետաքրքրություն կա օտարերկրացիների կողմից. Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Երևանից մոտ 60 կմ շառավղի վրա գտնվող տարածքների նկատմամբ հետաքրքրություն կա օտարերկրացիների կողմից. Սուրեն Պապիկյան

13:59 25.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման սուբյեկտների շրջանակում ներառել նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպություններին: Սա, ըստ Զեյնալյանի, բխում է Սահմանադրության դրույթներից, այնուամենայնիվ, որևէ խոչընդոտ չկա, որ սահմանադրական սահմանափակումները շարադրվեն նաև օրենքում:

Նախագծով առաջարկվում է նաև օրենսգրքի 102 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` հողերի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը: Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց` մենք իսկապե՞ս ինչ-որ խնդիր ունենք սահմանամերձ գոտիներում օտարերկրյա քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից սեփականաշնորհման, այսինքն` կա՞ վիճակագրություն, որ կարող է սպառնալ անվտանգությանը կամ հավելյալ ուսումնասիրության կարիք ունի: Զեյնալյանն արձագանքեց, որ նման վիճակագրություն չկա, այդպիսի ահազանգ չկա, հեղինակները նման հիմք իրենց փաստարկներում չեն ներկայացրել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ԱԱԾ-ն ի՞նչ տեղեկատվություն ունի: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն, բայց սահմանամերձ գոտում արտասահմանյան կազմակերպությունները ցանկություն ունեին հողատարածքներ ձեռք բերելու, հատկապես` Շիրակի և Արմավիրի տարածաշրջանում:

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ` դա որևէ սպառնալիք ստեղծո՞ւմ է մեր երկրի համար:

«Մեր երկրի տարածքն է, ի՞նչ կապ ունի` ովքեր են սեփականատերերը, դա ինչ-որ բան փոխո՞ւմ է»,- ասաց նա:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ ֆիզիկական անձանց դեպքում այլ կարգավորումներ են, և օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն հողի սեփականատեր լինել Հայաստանի Հանրապետությունում, դա` Սահմանադրության մակարդակով, իսկ հիմա առաջարկվում է, որ օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձինք էլ նման իրավունք չունենան: Միրզոյանը նշեց` մինչև հիմա նրանց այդպիսի իրավունք ունեցել են, և ինքը նրանց հիմա այդ հնարավորությունից զրկելու ոչ մի խնդիր չի տեսնում, մանավանդ՝ պետք է այդ իրավաբանական անձինք ասելով՝ հիմնականում հասկանալ տնտեսվարող սուբյեկտներ: Նրա կարծիքով` որևէ օտարերկրյա ներդրողի համար լուրջ խնդիրներ պետք է առաջանան, եթե իրենք այս օրենքին դրական եզրակացություն տան:

Փաշինյանը հաստատեց, որ մեր երկրում օտարերկրյա մասնակցությամբ նման ընկերություններ հիմա կան:

ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Երևանից մոտ 60 կմ շառավիղ հեռավորության վրա գտնվող տարածքների նկատմամբ հետաքրքրություն կա օտարերկրացիների կողմից, հատկապես մեր հարավային հարևանի և Պարսից ծոցի այլ երկրների ներկայացուցիչների կողմից, որոնք, հիմնականում տարբեր ՍՊԸ-ների մաս կազմելով, հողերի հիմնական օգտագործման նպատակ են նշում այգեգործությունը: Պապիկյանն ասաց, որ և Արմավիրի, և Կոտայքի մարզում նախկինում նման ձեռքբերումներ շատ են եղել, այդ տարածքները հասնում են տասնյակ, հարյուրավոր հեկտարների, պետք է քննարկել:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս լուծումը միայն տեխնիկական խոչընդոտ է դառնալու, ոչ մի արդյունք չի տալու, քանի որ այդ դեպքում կստեղծվի մի ընկերություն, որի տերը կլինի ոչ ռեզիդենտ:

«Սա անվերջ գործընթաց է, ես ֆիզիկական անձանց մասով էլ չեմ ուզում Սահմանադրության վերաբերյալ քննարկումներ անել, դա կլինի անիմաստ: Օրենսգիրքը հնարավորություն տալիս է ըստ նշանակության սահմանափակումներ անել: Եթե մտավախություն ունենք, որ սահմանին ինչ-որ հողակտորի վրա ինչ-որ բան կառուցվի, որը մեզ համար ընդունելի չէ, չի կառուցվի, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա այսպես թե այնպես չի կարելի կառուցապատում իրականացնել: Սեփականատեր լինելու ինստիտուտով պետք չէ այս հարցը կարգավորել, նշանակությամբ, այո, եթե կա մտավախություն, որ ինչ-որ այլ`մեզ համար անցանկալի օգտագործման ռեժիմներ կլինեն, մենք կկարգավորենք այդ խնդիրը»,- ասաց նա:

Փաշինյանն էլ արձագանքեց.

«Մոտավորապես նույնն է, որ, օրինակ, արգելենք բնակարանների սեփականատիրության ինստիտուտը` մտածելով, որ դրանցում կարող են վատ բաներ պլանավորվել, որոնք սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը»:

Օրենսդրական այս նախաձեռնությունը չհաստատվեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP