12:26 24.10.2018
ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: Պարզվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 335 միջնորդություն, որոնցից 299-ը կամ 89․2%-ը բավարարվել է, 36-ը կամ 10․8%-ը՝ մերժվել: Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ընթացքում դատարան ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 394 միջնորդությունից բավարարվել է 348-ը կամ 88․3%-ը, մերժվել՝ 46-ը կամ 11․7%-ը: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 2018թ. 1-ին կիսամյակում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 59-ով կամ 15%-ով, իսկ դրանց բավարարման ցուցանիշն աճել է 21.7%-ով:
Նույն ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները վերջնականորեն մերժվել են ընդամենը 5, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 13 դեպքերում: Այսինքն՝ նման միջնորդությունները մերժելու դեպքերը նվազել են 61.5%-ով:
Ուսումնասիրությունները վկայում են, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները նախապես պատշաճ ուսումնասիրվել են դատախազության սահմանած չափանիշների պահպանման տեսանկյունից, որպես կանոն, արձանագրվել է այդ միջնորդությունների բավարարում, դրանց մասին դատական ակտի դեմ ներկայացված բողոքների մերժում: Դրա մասին է վկայում նաև իրողությունը, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում կայացված դատական ակտերի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ 118 բողոքներից բավարարվել է ընդամենը 15-ը կամ 12․7%-ը, սակայն մերժվել է 103-ը կամ 87․3%-ը:
Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու չափանիշների հստակեցումն էականորեն նպաստել է կալանավորման չհիմնավորված կամ ոչ լիարժեք հիմնավորումներով միջնորդություններ ներկայացնելուց մեծ չափով ձեռնպահ մնալուն:
Չնայած դրան՝ ուսումնասիրությամբ նաև փաստվել է, որ դեռևս հետևողականության բարձրացման անհրաժեշտություն կա նախկինում կատարված այլ հանցագործության մեջ կասկածվելու կամ մեղադրվելու ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ թաքնվելու փորձ կատարելու, ՀՀ-ից դուրս կապեր, ֆինանսական միջոցներ, գույք ունենալու, այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքների պատշաճ ստուգման առումով:
Բացի այդ, նախնական կալանքի հիմնավորվածության ապահովման պրակտիկայի բարելավմանը զուգահեռ, նկատելի է դառնում դատարանների կողմից հատկապես հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող գործերով ակնհայտ անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքին այլընտրանք գրավի կիրառման և դրանց դեմ մեղադրող կողմի առարկությունների չընդունման ընդգծված միտում: Դա այն դեպքում, երբ ինչպես օրենքի հստակ պահանջով, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախադեպերով արձանագրված է, որ կալանավորման այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին քննությանը խոչընդոտելու ռիսկն է, գրավը չի կարող լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք:
Մասնավորապես՝ ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդ 2-րդ մասի 1,2,3 կետերով որպես մեղադրյալ ներգրավված Արամ Վարդանյանի (առավելապես հայտնի է որպես Վստրեչի Ապեր) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 հոկտեմբերի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերահաստատվել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 50 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավված Մանվել Ադամյանի (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. օգոստոսի 30-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավված Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավված մեղադրյալ Արտյոմ Հարությունովի (առավելապես հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, և գրավի չափ է սահմանվել 20 մլն ՀՀ դրամը:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված Գրիգոր Գրիգորյանի (Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 10մլն ՀՀ դրամի չափով: Որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 10-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում դատական ակտերի բողոքարկումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ գրավը, որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման այնպիսի հիմքի չեզոքացման համար, ինչպիսին քննությանը խոչընդոտելու, դատավարության մասնակիցների վրա ապօրինի ներգործության վտանգն է: Նշված գործերով դատական ակտերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարության տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն եղել, քանի որ ինչպես միջնորդություններում, այնպես էլ առանձին դեպքերում նույնիսկ հենց դատական ակտերում հիմնավորված է համարվել, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալները կձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնցով կխոչընդոտվի քննության բնականոն ընթացքը: Այդ թվում՝ վերջիններս կարող են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Պատահական չէ, որ թվարկված գործերից առաջինով տուժողն արդեն իսկ դիմում է հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին՝ գրավի կիրառման արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալից իրական վախ ունենալու, իր անձի անվտանգության մասով ռեալ սպառնալիքի առկայության վերաբերյալ:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...