ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը եկող տարի ուժի մեջ կմտնի. Վերոնիկա Նիկիշինա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը եկող տարի ուժի մեջ կմտնի. Վերոնիկա Նիկիշինա

17:23 23.10.2018

«ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրն ստորագրվել է մայիսին և, ինչպես և նախատեսված է, այն ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ միջազգային համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրի կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան:

«Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են  և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ անցկացնել բոլոր միջոցառումները, կպահպանվեն: Այդ դեպքում մյուս տարվա սկզբից կարող ենք սպասել Իրանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն»,- վստահեցրել է նա:

Նիկիշինան նաև խոսել է ԵԱՏՄ-Վիետնամ տնտեսական գոտու գործունեության մասին և ասել, որ «Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման վերաբերյալ ունեցած վախերը չեն արդարացվել»:

«Կային մտահոգություններ, որ մենք կբացենք մեր շուկան, սակայն չենք կարողանա օգտվել հանդիպակաց առավելություններից: Արդյունքում, սակայն, մեր առևտրաշրջանառությունն աճել է 35 տոկոսով և այն աճել է հավասարաչափ: Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից Վիետնամ արտահանումն աճել է ավելի շատ, քան ներկրումը Վիետնամից»,- ասաց Վերոնիկա Նիկիշինան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP