23:42 22.10.2018
ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից դուրս գալը սխալ է, և հարկավոր է գնահատել նման համաձայնագրերը:
«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» պայմանագիրը ստորագրել են Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1987թ.: Համաձայն պայմանագրի՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը պարտավորվում էին ոչնչացնել ցամաքային բազավորման միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները: Այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը նոր հրթիռներ է մշակում՝ այդպիսով խախտելով պայմանագրի պահանջները: Մոսկվան հերքում է մեղադրանքները:
«Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել զինաթափման մասին հին համաձայնագրերը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ նման պայմանագրերից հրաժարվելը, ինչպես ժողովուրդն է ասում, մեծ խելքից չի գալիս: Եթե նրանք չգիտեն, թե ինչ է պետք անել, կարող եմ հուշել: Պետք է հրաժարվել այն հիվանդությունից, որը կոչվում է «միջուկային զինափափման մասին պայմանագրերը և համաձայնագրերը խախտելու ձգտում»,- հայտարարել է Գորբաչովը:
Գորբաչովը, միևնույն ժամանակ, բոլորին կոչ է արել չսատարել Վաշինգտոնի որոշումը:
Դոնալդ Թրամփը պայմանագրից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել է հոկտեմբերի 20-ին Նևադայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ: Նա իր մոտեցումը բացատրել է նրանով, որ Մոսկվան խախտում է պայմանագրի պայմանները: Թրամփի այս գաղափարը սատարում է անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը12:05 29.11.2024
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...
11:52 29.11.2024
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻտալիաՕրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...
11:43 29.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...
11:33 29.11.2024
Վրաստանում 32 ոստիկան վիրավորվել է ցույցը ցրելու ժամանակՎրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու հետևանքով տուժել է 32 աշխատակից։ «Ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Նրանցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն: Բուժհաստատությունում դեռևս մնում է մեկ իրավապահ»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ...
11:22 29.11.2024
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթըԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն […] ...