Քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

13:48 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Ես տեղյակ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորում եմ նաև առողջապահական ոլորտում առարկայական համագործակցությունը՝ մասնավորապես պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման: Համոզված եղեք, որ ես ևս պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ բարեկամական ու գործնական այդ կապերի առավել ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանն ու փոխնահանգապետին խնդրել իր շնորհակալությունը փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել նրան գործնական հաջողություններ՝ ստանձնած կարևոր առաքելության մեջ: Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի:

«Պարոն քաղաքապետ, Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն»,- նշել է Աննա Միտյանինան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

BACK_TO_TOP