Ի՞նչ հարցեր է ծրագրում լուծել ԱՄՆ գլխավոր «ճուռակը» Հարավային Կովկասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ հարցեր է ծրագրում լուծել ԱՄՆ գլխավոր «ճուռակը» Հարավային Կովկասում

12:21 21.10.2018

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սկսում է տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս:

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը չի թաքցրել, որ տարածաշրջան այցի նպատակը ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում խթանելն է: Սակայն առաջին  հերթին նա կայցելի Մոսկվա՝ Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը հետխորհրդային հակամարտությունների կարգավորման հարցում քննարկելու համար: Առանձին կարևորություն է տրվում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքներին:

Ջոն Բոլթոնը Մոսկվա է ժամանել շաբաթ օրը, սակայն այցի պաշտոնական մասը կսկսվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը Մոսկվան մտադիր է բարձրացնել երկու տարի առաջ Միացյալ Նահանգներում արգելափակված ռուսական պետական ​​գույքի հարցը: «Թեման օրակարգից դուրս չի եկել: Մեր  ամերիկացի գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպմանը մենք տարբեր մակարդակներով անդրադառնում ենք այս թեմային»,- ասել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բոլթոնի Մոսկվա կատարած այցի նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկացիները Սիրիայում պատերազմի նոր ռազմավարություն են մշակում, որի նպատակն է  երկրից իրանական զորքերը դուրսբերումը, ինչի հետ Մոսկվան համաձայն չէ:

Իրանի հիմնախնդիրը հետաքրքրում է նաև Վաշինգտոնին՝ կապված Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հետ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերին: Ե՛վ Մոսկվան, և՛ Եվրամիությունը դեմ են նման միջոցառումներին, սակայն ամերիկյան իշխանությունները չեն զլանում համաշխարհային հանրությանն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ համոզելու գործում:

Մոսկվայում Ջոն Բոլթոնը կանդրադառնա նաև առաջիկայում ՌԴ-ԱՄՆ նախագահների հանդիպմանը: Հանդիպման վայրը դեռևս անորոշ է: Հնարավոր է՝ այն կրկին անցկացվի Հելսինկիում:

Հոկտեմբերի 24-ին Բոլթոնը Մոսկվայից կմեկնի Ադրբեջան: Այդ երկրի իշխանությունների հետ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև դաշնակիցներին, մասնավորապես Եվրոպային ադրբեջանական  էներգակիրների մատակարարման հարցերը։ Ադրբեջանական էներգակիրներն ընկալվում են որպես այլընտրանքային ռեսուրս ռուսական գազին:

Ընդ որում, ԱՄՆ-ն հարավկովկասյան գազը չի համարում իր հեղուկ գազին մրցակից, իսկ ռուսական «Հյուսիսային հոսքը»՝ այո: Ի դեպ, կովկասագետ Նուրլան Հասանովի կարծիքով՝ ամերիկյան աջակցությունն ադրբեջանական էներգետիկ նախագծերին կապված է Ադրբեջանում գործող նավթային 2 ընկերությունների՝«British Petroleum-ի և «Shell»- ի նախագծերի անվտանգության և իրենց ներդրումների պահպանման հետ:

Երևանում Բոլթոնը կքննարկի Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրացման հարցը, որը լրջորեն մտահոգում է Վաշինգտոնին:

Տարածաշրջանում փխրուն հավասարությունը պահպանելու համար ԱՄՆ ակնկալում է Մոսկվայի աջակցությունը, որը տարածաշրջանում ընկալվում է  որպես գլխավոր արբիտր և խաղաղապահ: Կովկասագետների համոզմամբ՝ ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և Երևանն ու Բաքուն ընդունում են  կայունության պահպանման գործում Մոսկվայի  դերը: Արևմուտքում դա հասկանում են, և հենց դրա հետ է կապված նաև Բոլթոնի այցը Մոսկվա։

Ելնելով Անդրկովկասի աշխարհագրական դիրքից՝ Բոլթոնը տարածաշրջանի երկրների հետ նաև կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Նա ցանկանում է գնահատել Կովկասի կարևոր «աշխարհագրական դերը»  Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար:

Չնայած Հարավային Կովկասի երկրների՝ Թեհրանի հետ կայուն հարաբերություններին, «ՌԻԱ Նովոստիի» կողմից հարցված փորձագետները չեն բացառել, որ Բոլթոնը, այնուամենայնիվ, կփորձի հորդորել այդ երկրներին՝ հետևելու հակաիրանական պատժամիջոցներին: «Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խորացնում են տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ:  Բաքուն նույնիսկ ներդրում է իրանական ենթակառուցվածքներում, առաջին հերթին՝  Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարությունում: Այս պայմաններում Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Իրանին կովկասյան երկրների  տնտեսական նախագծերից»,-կարծում է ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Դևյատկովը:

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռաֆայել Սաթարովը համոզված է, որ Բոլթոնը Կովկաս այցի շրջանում կանդրադառնա  ռուս-ամերիկյան հարաբերություններում խորացող ճգնաժամին:

«Միացյալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի դեմ հետխորհրդային երկրներից «անվտանգության գոտի» ստեղծելու տարբերակը, ինչպես 1990-ականներին, երբ ստեղծեցին ՎՈՒԱՄ-ը: Սակայն տարածաշրջանի երկրներում այժմ էներգետիկ, տնտեսական ու քաղաքական իրավիճակն այլ է, և ԱՊՀ երկրները չեն կարող թույլ տալ իրենց ընտրություն կատարել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև: Նրանք շահագրգռված են համագործակցել երկու կողմերի հետ», – ասում է Սաթարովը:

Վրաստանում, որը վերջինն է Բոլթոնի երթուղում, օրակարգը նույնն է `անվտանգություն, էներգետիկա և  տնտեսություն: Թբիլիսիում նա նախատեսում է քննարկել և ստորագրման  պատրաստել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Չի անտեսվի նաև երկրում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP