17:22 13.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ավագանու հարգելի անդամներ,
Սիրելի հյուրեր,
Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ,
Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ: Ճիշտ նշեցիք պարոն քաղաքապետ՝ այսօրվա իրադարձության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը եղել է շատ բարձր, բայց դա կապ չունի. այո, մի անգամ ընտրության ժամանակ տրամադրությունը բարձր կլինի, մի անգամ ոչ այդքան բարձր, երրորդ անգամ՝ սովորական, չորրորդ անգամ՝ աշխատանքային, ընտրությունների ժամանակ մի անգամ եղանակը վատ կլինի, մի անգամ լավ, միջազգային և տարածաշրջնային իրավիճակը մի անգամ այսպիսին կլինի, մի անգամ այլ կերպ, բայց դա կապ չունի, առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը և որոշում կայացնելու ազատությունը, ժողովրդի կամարատահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի: Կարևորը ոչ թե տրամադրությունն է, այլ թե ով է որոշում կայացնող սուբյեկտը: Եվ որոշում կայացնող սուբյեկտն է և լինելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողները: Սա մի ավանդույթ է, որ Հայաստանում գոյություն ունի և հիմնադրված է անշրջելիորեն:
Երևանը հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո: Եվ ես ուզում եմ այսօր հատկապես հիշատակել Երևանի այսօրվա պատկերի հիմնական բովանդակության ստեղծողներից մեկին, առանցքային ստեղծողին՝ Ալեքսանդր Թամանյանին, ով իսկապես իր գործով մի նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, որն, ըստ էության, ճակատագրի բերումով, համենայն դեպս մեր հայրենիքի այս հատվածում, հայտնվել էր քաղաքային կյանքի և քաղաքային մշակույթի կորստի եզրին: Ալեքսանդր Թամանյանն իր գործընկերների հետ մեծ վերածնունդ ապահովեց մեր ժողովրդի համար: Ընդհանրապես, եթե ինձ հարցնեն թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն քաղաքացու կերպարը, ովքեր դուրս եկան հրապարակ և ասացին, որ տերն են մեր երկրի և հայրենիքի, ես երեք անուն կտայի՝ Կոմիտաս, Թումանյան և Թամանյան: Եվ ես ուզում եմ, որ այսօր մեր հարգանքի տուրքը մատուցենք, մեր խոնարհումը բերենք մեր ազգի, մեր ինքնության այս երեք հզոր հենասյուներին»,- ասել է նա:
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...