Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

13:56 13.10.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Հայկ Մարության,
Լոռու մարզի բնակիչների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և կարևոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:

Երևանի ավագանու այս ընտրությունը եկավ հաստատելու Նոր Հայաստանի որդեգրած ազնիվ քաղաքականության ճշմարտացիությունը՝ արժանանալով բնակիչների ճնշող մեծամասնության հավանությանը:

Մեր հզոր նախնիներից ստացած հոգևոր լիցքերը փոխանցելու, նրանց մեջ և միմյանց նկատմամբ վստահություն, սեր ու հարգանք ներարկելու և ամբողջը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է շնորհվել Ձեզ, քանզի որպես թանկագին ավանդ, օրենքը Ձեզ հանձնել է երևանցիներին: Սերը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունն են լինելու այն հիմնաքարերը, որոնց վրա կշարունակի խարսխված մնալ 2800-ամյա Արևի քաղաքը:

Շնորհավորում եմ նաև բոլոր երևանցիներին, ովքեր, մղվելով Թավշյա Հեղափոխության ազնիվ գաղափարների զսպանակից, Ձեր ջանքերին ու աշխատասիրությանն են գումարելու իրենց բարի կամքն ու նվիրական երազանքները:

Այս ամենին հասնելու համար, վստահ եմ՝ կա նաև ավագանու իմաստնությունն ու ջանասիրությունը, որոնք, կոչված լինելով պաշտպանելու Երևանի ու երևանցու շահերը, կաշխատեն երկու հիմնական առաքելությամբ՝ մի կողմից Ձեզ համար դառնալով ամուր հենարան, մյուս կողմից՝ բանիմաց խորհրդատու:

Գրկաբաց քաղաքին բանալիներ հարկավոր չեն, այնպես ինչպես ազնիվ ու շիտակ մարդկանց տներն էլ իրենց հոգիների նման բաց են ու հյուրընկալ:

Հենց այս բաց ու թափանցիկ աշխատանքն եմ մաղթում Ձեզ, ավագանու բոլոր անդամներին և շատ սիրելի երևանցիներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP