Գյումրեցի զոհված զինծառայողի հարազատները պահանջում են բացահայտել մահվան իրական պատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Գյումրեցի զոհված զինծառայողի հարազատները պահանջում են բացահայտել մահվան իրական պատճառները

17:04 11.10.2018

Վերջ տալ բանակում զինվորների հանդեպ բռնությանը և հալածանքներին: Սա է գյումրեցի զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատների պահանջը, որն այսօր լրագրողներին է ներկայացրել Գևորգի մորեղբայրը։

Հիշեցնենք` Գևորգ Հարոյանը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Հարազատները ինքնասպանության վարկածը բացառում են և համոզված են, որ Գևորգի մահը զորամասում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնության հետևանք է:

Արմեն Բեգլարյանը քրոջ որդու՝ Գևորգ Հարոյանի մահվանը հաջորդած դեպքերի ժամանակագրությունը նախ՝ ներկայացրեց: Գևորգի մայրը Արցախ էր գնացել՝ որդուն տեսակցության, տղայի աչքի տակ կապտուկ էր նկատել ու որոշել պարզել, թե ինչ է տեղի ունեցել:  Գևորգն այդ օրը թաքցրել էր կապտուկի իրական պատճառը: Հետո, ըստ Արմեն Բեգլարյանի, Գևորգն իրենց պատմել է, որ զորամասում իր նկատմամբ պարբերաբար բռնություն է կիրառվել, նվաստացումներ են եղել: Անգամ կոնկրետ սպայի անուն է տվել:

Ծնողները փորձել են միջամտել, բայց ըստ Արմենի, չեն կարողացել ստույգ տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում զորամասում:  Հոկտեմբերի 1-ին արդեն Գևորգի մահվան լուրն են ստացել: Զինծառայողի մահվան պատճառների մասին, ըստ Գևորգի մորեղբոր, ի սկզբանե հակասական հայտարարություններ են արվել:

Կատարվածը սպանություն են համարում, իսկ թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել,  ըստ Արմեն Բեգլարյանի, իրենց դեռ հայտնի չէ:

«Եթե մարդը ուսադիրներ է կրել այդ զորամասում,  ուրեմն այդ մարդը մեղավոր է: Ոչ մի ինֆորմացիա չենք կարող ասել՝ ոնց է եղել, ինչ է եղել, քննությունը շարունակվում է: Ինչո՞ւ, ո՞նց է եղել, չգիտենք: Միայն գիտենք, որ կռիվ է եղել»,- ասել է Արմեն Բեգլարյանը:

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Գևորգի նկատմամբ բռնություն է կիրառվել: Նման կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի կրտսեր սերժանտը և վաշտի հրամանատարը։

Գևորգ Հարոյանի հարազատները պահանջում են արդար դատաքննություն, որպեսզի մեկ զորամասի օրինակով ուսումնասիրություններ կատարվեն բոլոր զորամասերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

BACK_TO_TOP