Անկախությունից հետո բոլոր իշխանությունները այլասերվեցին. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Անկախությունից հետո բոլոր իշխանությունները այլասերվեցին. Նաիրա Զոհրաբյան

15:07 26.04.2018

Առաջիկա վարչապետի ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի մասնակցության և Նիկոլ Փաշինյանին սատարելու վերաբերյալ լրագրողները հարց են ուղղել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:  

«Հիմա քննարկումներ են գնում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, բավականին լայն օրակարգ է քննարկվելու, և վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն ժողովրդի ձայնը չի անտեսելու: Մեզ համար որոշիչ է լինելու ժողովրդի ձայնը: Ինչքան էլ փորձեք հարցերը ձևակերպել վերևից ներքև, ներքևից վերև, ես պատասխանելու եմ նույն ձևով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին իրենց համար հստակ է մեկ բան՝ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա «իր բոլոր մետաստազներով»:

«Որևէ քաղաքական աքսիոմ չկա որևէ դասագրքում գրված, որ ՀՀԿ-ն պետք է լինի հավերժ իշխանության, ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա քաղաքական արժանապատվություն, ընդ որում, ժողովրդի ձայնը չլսելու, տարիներ շարունակ ժողովրդին պերմանենտ ու հետևողականորեն արհամարելու միջոցով էր, որ մենք այսօր ունենք այս վիճակը: Ի դեպ, նկատի չունեմ միայն այս իշխանությանը, մենք տեսանք, թե ինչպես անկախությունից հետո բոլոր իշխանությունները արագ այլասերվեցին՝ վերածվելով մի մոնստրի՝ առաջնորդվելով իմ դեմ խաղ չկա բանաձևով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև լրագրողներին վստահեցրել է, որ որոշումը կլինի մինչև ապրիլի 30-ը, քանի որ իրենք կաշկանդված են Սահմանադրությամբ տրված ժամանակով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

17:30 23.11.2024

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...

BACK_TO_TOP