Պոմպեոյի և նրա չինացի գործընկերոջ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Պոմպեոյի և նրա չինացի գործընկերոջ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում

17:24 08.10.2018

Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը բավականին լարված մթնոլորտում է անցել:

Չնայած կողմերը նշել են համագործակցության կարևորությունը, Վանգ Յին քննադատել է ԱՄՆ վարած քաղաքականությունը և Վաշինգտոնին կոչ է արել վերջ տալ երկու երկրների միջև առևտրին, ինչպես նաև Թայվանի հարցին առնչվող սխալ գործողություններին: Վանգ Յին ԱՄՆ-ին նաև կոչ է արել դադարեցնել Թայվանին զենքի վաճառքը և վերջ դնել այնտեղ կատարվող պաշտոնական այցերին և ռազմական հարաբերություններին: Չինաստանը Թայվանն իրենն է համարում:

Պոմպեոն իր հերթին ասել է, որ նշված հարցերում կողմերը լիովին տարբեր տեսակետեր ունեն:

Պոմպեոն և Վանգը նաև վիճել են, թե կողմերից որն է չեղարկել անվտանգության հարցով երկխոսությունը, որը պետք է անցկացվեր այս ամիս, Պեկինում:

Նախքան Չինաստան այցելելը, Պոմպեոն կարճ այցով եղել էր Սեուլում, որին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի այցը Փհենյան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը հաստատել է, որ Փունգիրի միջուկային զորակայանը ոչնչացվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

12:36 29.11.2024

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, այն կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել: Ասենք, […] ...

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

12:28 29.11.2024

ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն ազատազրկված անձանց ներկայացրել է կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ուղուն առնչվող ցուցանմուշները, պատմել ուշագրավ դրվագներ մեծանուն […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

12:05 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ […] ...

SHANTNEWS

12:00 29.11.2024

SHANTNEWS

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

11:52 29.11.2024

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11:43 29.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու […] ...

BACK_TO_TOP