Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի կարգադրիչները մի քանի ժամով փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի կարգադրիչները մի քանի ժամով փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

00:12 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի 7 կարգադրիչներով  գործադուլ են արել՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին Բարձրագույն դատական խորհրդի ընդունած նոր որոշման դեմ, համաձայն որի՝ 7 կարգադրիչները տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մարզի առաջին ատյանի Աշոցքի դատարանը ունի մեկ նախագահ և 7 կարգադրիչ: Երեք օր առաջ կարգադրիչները ծանուցում են ստացել, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ հոկտեմբերի մեկից իրենք տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

Համաձյան որոշման՝ հոկտեմբերի մեկից արդեն պետք է աշխատանքի անցած լինեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Բայց 7 կարգադիչներով հրաժարվում են տեղափոխվել՝ հիմնավորելով, որ ճանապարհը երկար է, ֆինանսական ու այլ խնդիրներ կան: Ամեն օր Աշոցքից -Գյումրի հասնելը դժվար է, աշխատավարձն էլ ցածր է։SHANTNEWS.am-ի հետ զրույցում դժգոել են կարգադրիչները։

«Մենք չենք կարող գնալ Գյումրի, նախ ֆինանսականը չի ներում․ հետո էլ ճանապարհը, դուք շատ լավ գիտեք ինչ վիճակի ճանապարհ ունենք։ Մեծ խնդիր է նաև ձմռան ամիսներին Գյումրի հասնելը, 6 ամիս այստեղ ձմեռ է, իսկ որ ճանապարհ է փակվում, մենք ավելի վատ վիճակում ենք հայտնվում, ու չենք կարողանա աշխատանքի հասնել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է կարգադրիչներից Զորայր Մարտիրոսյանը։

«Մենք ինչ աշխատավարձ ենք ստանում, որ Աշոցքից Գյումրի հասնենք։ 80 հազար դրամ ենք ստանում, ու ի՞նչ է նշանակում՝ պետք է գնանք Գյումրի աշխատենք, իսկ  ինչպես է լուծվելու մեր ճանապարհածախսի խնդիրը։ Մենք Գյումրիում աշխատողը չենք, հազար խնդիրներ կան , թող լուծեն՝ կմտածենք »,- ասել է Գուրգեն Գալստյանը։

 

 

Արդեն 4 տարի է՝ Աշոցքի դատարանում նիստեր էլ չեն անում, իսկ դատարանի նախագահ Սուրեն Մնացյանը հրաժարվել է այստեղ նիստեր վարել : Պատճառը շենքային պայմաններն են։ 1985 թվականին կառուցված ու շահագործման հանձնած դատարանի եռահարկ շենքը կիսախարխուլ վիճակում է, պատկերն ավելի վատն է նիստերի դահլիճում:

«Մեր նիստերի դահլիճը չենք էլ օգտագործում, անմխիթար վիճակում է։ Դատավարողն անգամ նիստի չի գալիս արդեն 4 տարի։ Մենք դատավոր չենք տեսել 4 տարի, բայց ինչի՞ համար, եթե մենք դատարան ունենք, մեր դատավորը չի գալիս, մեզ համար պայման կա, իրա համար չկա՞ »,- ասել են դատարանի  կարգադրիչները։

 

 

Դատական նիստեր չեն եղել , բայց կարգադրիչները շարունակել են աշխատել , ավելին՝ շենքի պահպանությամբ էլ են զբաղվել: Հիմա, երբ նրանց ոչ թե կրճատում են, այլ տեղափոխում Գյումրի, 7 կարգադրիչներով չեն համաձայնում՝ ասելով , որ Աշոցքի դատարանը այս դեպքում կլուծարվի:

Կարգադրիչները Աշոցք -Գյումրի միջպետական ճանապարհը համաձայնեցին բացել այն բաինց հետո, երբ իրենց ընդունելու, խնդիրը քննարկելու հրավիրվեց Շիրակի մարզի ընդհնաուր իրավասության դատարանի նախագահը:

Հանդիպումը փակ էր, որից հետո կարգադրիչները հայտնեցին, որ դատարանի նախագահը վստահեցրել է, որ հարցը կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդում: Իսկ մինչև հարցի լուծումը կարգադրիչները չեն ներկայանա աշխատանքի :

Աշոցքի դատարանն զբաղվում է միայն քաղաքացիական գործերի քննությամբ և սպասարկում է նաև Ամասիայի տարածաշրջանի բնակչությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP