Ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը. «Երկիր Ծիրանի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը. «Երկիր Ծիրանի»

13:41 21.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ

Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը:

Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց նոր Ազգային ժողովի կազմավորումը, պահանջում է ազգային միասնություն և ինքնահամախմբում ժամանակակաից Հայկական պետականությունում հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման համար:

Հայ քաղաքական կյանքի աշխուժացման վերելքի այս նոր փուլում պատմականորեն առաջադրված քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտ է հայ ազգի պատմության նոր դարաշրջանի քաղաքական միտքը կերտողների և քաղաքականություն իրականացնողների համախմբում հետևյալ առանցքային հարցերի շուրջ.

  • Արդի Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ ռազմաքաղաքական միավորում է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ որևէ հայտարարություն և գործողություն մերժելի է և դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք:
  • Արդի Հայկական պետականության սահմանների նկատմամբ հարձակման (պատերազմական գործողություններ) կանխարգելումը պետք է իրականացվի հարձակողվական ռազմավարության վրա:
  • Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ իրենց բնակության կամ գտնվելու վայրից, իրավունք ունեն և պետք է մասնակցեն հայոց նոր խորհրդարանի ձևավորմանը:
  • Արցախահայությունը պետք է վերականգնի իր ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց նոր խորհրդարանի ձևավորման գործընթացում»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

BACK_TO_TOP