Եվրաինտեգրման կուրսը մնում է անփոփոխ․ Կոբախիձե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--4.91 oC

Եվրաինտեգրման կուրսը մնում է անփոփոխ․ Կոբախիձե

19:57 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահական ընտրությունից հետո, որի համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, ասել է, որ եվրաինտեգրման ուղղությունը մնում է անփոփոխ, և երկիրը կանի ամեն ինչ՝ դառնալու ԵՄ անդամ։

«Մեր նպատակը եվրաինտեգրումն է, և դրա համար ամեն ինչ արվելու է: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման առարկա, դա մեր ինքնիշխանությունն է, անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը: Մնացած ամեն ինչը քննարկման թեմա է: Մենք ունենք կարմիր գծեր, բայց միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Սա նաև նորընտիր նախագահ Կավելաշվիլիի դիրքորոշումն է։ Ես կարծում եմ, որ մինչև 2030 թվականը լրիվ հնարավոր է դառնալ ԵՄ անդամ »,- ասել է Կոբախիձեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

22:47 14.12.2024

Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ:     ...

WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառով

22:34 14.12.2024

WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառով

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

22:24 14.12.2024

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Վրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...

Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակից

22:16 14.12.2024

Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակից

Լաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...

Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է

22:08 14.12.2024

Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 14.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP