12:50 14.12.2024
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ մտադիր է ստեղծել իր թիմը, որը կմասնակցի փետրվարի 15-ին նշանակված հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։
«Ես կձևավորեմ իմ թիմը, որը կգնա ընտրությունների»,- ասել է Բժանիան և ընդգծել, որ «Ասլան Բժանիայի թիմը հաղթելու է»։ Նախկին նախագահը նշել է, որ ավելի ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ովքեր են լինելու իր թիմում և ովքեր են լինելու նախագահի թեկնածուները, կհայտնվեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Նոյեմբերի 15-ին` ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին, որոնք վերաճեցին նախագահի վարչակազմի, նախարարների կաբինետի և խորհրդարանի շենքերի գրավմամբ, նոյեմբերի 19-ին՝ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններից հետո, Բժանիան հրաժարական տվեց։ Նրանից հետո հրաժարական տվեց վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
Նախագահի պարտականություններն այժմ կատարում է փոխնախագահ Բադրա Գունբան, վարչապետի պարտականությունները Վալերի Բգանբան է, ում թեկնածությունն առաջարկել է ընդդիմությունը։
20:32 14.12.2024
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորագավիթ թաղ. 1, 10, 11, 12, 13 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 10 փողոց 1-ին նրբանցքի […] ...
20:20 14.12.2024
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարիցՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հայտնում է Armsport-ը։ Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում […] ...
20:13 14.12.2024
Զելենսկին հայտարարել է Սիրիային օգնելու պատրաստակամության մասինՈւկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […] ...
20:05 14.12.2024
Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը․ Լենա ՆանուշյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […] ...
19:57 14.12.2024
Եվրաինտեգրման կուրսը մնում է անփոփոխ․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահական ընտրությունից հետո, որի համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, ասել է, որ եվրաինտեգրման ուղղությունը մնում է անփոփոխ, և երկիրը կանի ամեն ինչ՝ դառնալու ԵՄ անդամ։ «Մեր նպատակը եվրաինտեգրումն է, և դրա համար ամեն ինչ արվելու է: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման […] ...