19:38 11.12.2024
Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։
Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Քննարկվել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ բանախոսություններ։
Դեկտեմբերի 11-ին պաշտպանական քոլեջի պետ Մաքս Արթուր Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են կրթօջախի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։
Հանդիպման արդյունքներով նախանշվել են նաև ռազմակրթական երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։
15:00 11.12.2024
SHANTNEWS23:45 11.12.2024
ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունըԴեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […] ...
23:40 11.12.2024
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելըԵգիպտոսը դատապարտել է Իսրայելի կողմից սիրիական ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունը և Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում, քանի որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսը խստորեն դատապարտում է Իսրայելի սիստեմատիկ ագրեսիան Սիրիայի ռազմական ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև իր ազդեցության գոտին սիրիական տարածքների օկուպացիայի միջոցով ընդլայնելու նրա փորձերը», – ասվում է փաստաթղթում։ […] ...
23:30 11.12.2024
Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն ԿալիֆորնիայումԱմերիկյան Phillips 66-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ NextEra Energy-ը, կկառուցեն 30,2 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Rodeo վերականգնվող վառելիքի արտադրության համալիրի համար՝ Կալիֆոռնիայի հյուսիսում, ասվում է Phillips 66-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Էլեկտրակայանը, որը պետք է գործարկվի 2025 թվականի առաջին եռամսյակում, կկրճատի Rodeo-ի էլեկտրաէներգիայի կարիքները կիսով չափ և կխուսափի տարեկան մոտավորապես 33,000 տոննա ածխաթթու գազի արտանետումից: Նոր […] ...
23:22 11.12.2024
Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականությանՏեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...
23:14 11.12.2024
Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանըՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ անհրաժեշտ չի համարում հանրապետությունում օտարերկրյա գործակալների մասին օրենք մտցնելը։ «Մենք չենք ընդունի մեր գործընկեր Ալեքսանդր Վուլինի պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը մի քանի պատճառով, իսկապես, Սերբական առաջադիմական կուսակցության խմբակցությունում շատերը կարծում են, որ դրանում կան լավ տարրեր՝ վերցված ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի օրենսդրությունից, որը […] ...
23:06 11.12.2024
Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկելԲրիտանական բանակն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է բարձր էներգիայի լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Wolfhound զրահամեքենայի վրա տեղադրված լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերին: Կենտրոնական Ուելսի Radnor ուսումնական հրապարակում անցկացված փորձարկումների ընթացքում համակարգը բարձր ճշգրտությամբ հարվածել […] ...