16:37 11.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը:
Տոնավաճառին կարող են միանալ սննդի արտադրողներն ու մշակութային կազմակերպությունները՝ հանրությանը ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը: Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/26288:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ:
15:00 11.12.2024
SHANTNEWS23:22 11.12.2024
Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականությանՏեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...
23:14 11.12.2024
Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանըՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ անհրաժեշտ չի համարում հանրապետությունում օտարերկրյա գործակալների մասին օրենք մտցնելը։ «Մենք չենք ընդունի մեր գործընկեր Ալեքսանդր Վուլինի պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը մի քանի պատճառով, իսկապես, Սերբական առաջադիմական կուսակցության խմբակցությունում շատերը կարծում են, որ դրանում կան լավ տարրեր՝ վերցված ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի օրենսդրությունից, որը […] ...
23:06 11.12.2024
Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկելԲրիտանական բանակն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է բարձր էներգիայի լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Wolfhound զրահամեքենայի վրա տեղադրված լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերին: Կենտրոնական Ուելսի Radnor ուսումնական հրապարակում անցկացված փորձարկումների ընթացքում համակարգը բարձր ճշգրտությամբ հարվածել […] ...
22:57 11.12.2024
Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերըԻնչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […] ...
22:49 11.12.2024
Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ ԽաչանովՌուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ «Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։ 2022 […] ...
22:41 11.12.2024
Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ ենWhatsApp մեսենջերում, Facebook և Instagram սոցիալական ցանցերում խափանում են։ Այս մասին վկայում են Downdetector-ի տվյալները, որը վերահսկում է սոցիալական ցանցերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Տեղեկությունների համաձայն՝ օգտատերերը խնդրին հիմնականում բախվում են հաղորդագրություններ ուղարկելիս։ Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։ ...