Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
-0.91 oC

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին

15:47 11.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, որոնցից 5-ն արագացված ընթացակարգով վերահսկվող գործերի խմբեր են։

Հյուրերի խնդրանքով Տիգրան Դադունցը մանրամասներ է փոխանցել առկա և կարճված վարույթների մասին: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռները մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար՝ շեշտելով դրանց նշանակությունը օրենսդրության կատարելագործման և պրակտիկայի հարցում: Այս առումով փոխնախարարը ներկայացրել է 2021 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին տվյալներ: Արդյունավետ գնահատելով հանձնաժողովի աշխատանքը՝ Տիգրան Դադունցը շեշտել է, որ դրա խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների իրականացումն է՝ ներառյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումը: Եվրոպացի հյուրերը հետաքրքրվել են մեր երկրի օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը

23:14 11.12.2024

Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ անհրաժեշտ չի համարում հանրապետությունում օտարերկրյա գործակալների մասին օրենք մտցնելը։ «Մենք չենք ընդունի մեր գործընկեր Ալեքսանդր Վուլինի պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը մի քանի պատճառով, իսկապես, Սերբական առաջադիմական կուսակցության խմբակցությունում շատերը կարծում են, որ դրանում կան լավ տարրեր՝ վերցված ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի օրենսդրությունից, որը […] ...

Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկել

23:06 11.12.2024

Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկել

Բրիտանական բանակն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է բարձր էներգիայի լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Wolfhound զրահամեքենայի վրա տեղադրված լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերին: Կենտրոնական Ուելսի Radnor ուսումնական հրապարակում անցկացված փորձարկումների ընթացքում համակարգը բարձր ճշգրտությամբ հարվածել […] ...

Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերը

22:57 11.12.2024

Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերը

Ինչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […] ...

Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ Խաչանով

22:49 11.12.2024

Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ Խաչանով

Ռուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ «Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։ 2022 […] ...

Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ են

22:41 11.12.2024

Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ են

WhatsApp մեսենջերում, Facebook և Instagram սոցիալական ցանցերում խափանում են։ Այս մասին վկայում են Downdetector-ի տվյալները, որը վերահսկում է սոցիալական ցանցերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Տեղեկությունների համաձայն՝ օգտատերերը խնդրին հիմնականում բախվում են հաղորդագրություններ ուղարկելիս։ Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։ ...

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները սրում են Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակը

22:36 11.12.2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները սրում են Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակը

Իսրայելի հարվածները Սիրիային չեն նպաստում Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իսրայելական զինված ուժերի գործողությունները, որոնք գրավել են բուֆերային գոտին Գոլանի շրջանում և հարակից մի շարք շրջաններում, ակնհայտորեն խախտում են 1974 թվականի ուժերի բաժանման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները» -ասել է նա։ Զախարովայի խոսքով, «իսրայելական նավատորմի գործողությունները, որոնք զանգվածային […] ...

BACK_TO_TOP