13:33 11.12.2024
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է առաջընթացի զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:
Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների ներդրումը։
ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով:
Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը, սակայն, դեռևս ապահովված չէ:
Առաջընթացի սույն զեկույցի ընդունմամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գործընթացի 4-րդ փուլը:
15:00 11.12.2024
SHANTNEWS23:14 11.12.2024
Վուչիչը դեմ է արտահայտվել Սերբիայում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանըՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ անհրաժեշտ չի համարում հանրապետությունում օտարերկրյա գործակալների մասին օրենք մտցնելը։ «Մենք չենք ընդունի մեր գործընկեր Ալեքսանդր Վուլինի պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը մի քանի պատճառով, իսկապես, Սերբական առաջադիմական կուսակցության խմբակցությունում շատերը կարծում են, որ դրանում կան լավ տարրեր՝ վերցված ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի օրենսդրությունից, որը […] ...
23:06 11.12.2024
Բրիտանական բանակը անօդաչու սարքեր ոչնչացնող լազերային համակարգ է փորձարկելԲրիտանական բանակն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է բարձր էներգիայի լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Wolfhound զրահամեքենայի վրա տեղադրված լազերային համակարգը հատուկ նախագծված է օդային սպառնալիքներին դիմակայելու համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերին: Կենտրոնական Ուելսի Radnor ուսումնական հրապարակում անցկացված փորձարկումների ընթացքում համակարգը բարձր ճշգրտությամբ հարվածել […] ...
22:57 11.12.2024
Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերըԻնչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […] ...
22:49 11.12.2024
Ռուս թենիսիստները կարոտում են ելույթներին Դևիսի գավաթում․ ԽաչանովՌուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ «Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։ 2022 […] ...
22:41 11.12.2024
Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ ենWhatsApp մեսենջերում, Facebook և Instagram սոցիալական ցանցերում խափանում են։ Այս մասին վկայում են Downdetector-ի տվյալները, որը վերահսկում է սոցիալական ցանցերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Տեղեկությունների համաձայն՝ օգտատերերը խնդրին հիմնականում բախվում են հաղորդագրություններ ուղարկելիս։ Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։ ...
22:36 11.12.2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները սրում են Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակըԻսրայելի հարվածները Սիրիային չեն նպաստում Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իսրայելական զինված ուժերի գործողությունները, որոնք գրավել են բուֆերային գոտին Գոլանի շրջանում և հարակից մի շարք շրջաններում, ակնհայտորեն խախտում են 1974 թվականի ուժերի բաժանման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները» -ասել է նա։ Զախարովայի խոսքով, «իսրայելական նավատորմի գործողությունները, որոնք զանգվածային […] ...